fbpx
Աշխարհ

Լիվերպուլում իննամյա աղջկա են սպանել

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում անհայտ մարդասպանը կրակել և սպանել է իննամյա աղջկան: Այս մասին հայտնում է Independent-ը՝ վկայակոչելով Մերսիսայդի շրջանի ոստիկանության մամուլի ծառայությանը։

Հանցագործությունը տեղի է ունեցել օգոստոսի 22-ի երեկոյան Քինգշիթ պողոտայի տներից մեկում։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ծանր վիճակում գտնվող աղջկա, տղամարդու և կնոջ։ Երեխան մահացել է վերակենդանացման բաժանմունքում, սակայն մեծահասակները ողջ են մնացել և այժմ նրանց օգնություն են ցուցաբերում։

Հայտնի չէ, թե ինչ նպատակով է հանցագործը մտել տուն եւ ովքեր են եղել զոհերը։ Այժմ ոստիկանությունը փնտրում է մարդասպանին, ստուգում է հանցագործության վայրի մոտ գտնվող արտաքին անվտանգության տեսախցիկները, տանը հայտնաբերված մատնահետքերը և Քինգշիթ պողոտայի հարևաններից հարցազրույցներ վերցնում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ