Երբ որևէ բան դիտելիս հանդիպում եք իսկապես զարմացնող և հանկարծակիի բերող բանի, սկսում եք այն շատ ավելի գնահատել: «Սպանելով Եվային» հեռուստասերիալը դասվում է հենց այդ շարքին։ Այն զարմացնող չէ՛ իր շրջադարձերով, չնայած` դրանք էլ երբեմն շատ շոկային են: Փոխարենը` Ֆիբի Ուոլլեր-Բրիդջը և դերասանական հիանալի կազմը ստեղծել են այնպիսի տարօրինակ, հարուստ հեռուստաշարք, որը հիմնված է կերպարի ներաշխարհի, բնավորության և հոգեբանության վրա: Անգամ ամենասպասելի պահերը անհնար է դառնում կանխատեսել:
Ու՞մ է հետաքրիր, թե ի՞նչ կատարվեց: Ամենակարևորը ,թե ինչպե՞ս, ինչու՞, ի՞նչ է դա նշանակում, և ի՞նչ էմոցիա է դա տալիս: Այս հարցերի պատատխանները կտրուկ ձևով տարբերվում են միմյանցից՝ կախված պահից։ Այս հեռուստաշարքը դիտելիս հարցեր են ծագում․ ինչպես օրինակ՝ Սա свитер է կպած վերնաշապիկին, սրանք երկու տարբեր մասե՞ր են, ինչպե՞ս է դա հնարավոր։ Միայն հետևյալ հարցի պատասխանն է ակնհայտ՝ « Ի՞նչ էմոցիա է տալիս հեռուստասերիալը», միանշանակ՝ հիանալի և չկրկնվող:
Աղբյուրը՝ consequenceofsound.net
Աննա Մարտիրոսյան