ՔԿ-ն Խծաբերդի դեպքերով 2 սպաներին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Ամենադիտվածներ

Մանկան տուն ՊՈԱԿ-ի 2 աշխատակցուհիներ ձերբակալվել են` սաներին բռնության ենթարկելու կասկածանքով

Արցախյան պատերազմից հետո Խծաբերդում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված այսօր քննվում է Քննչական կոմիտեի կողմից դատարան ներկայացված միջնորդությունը` ՊՆ երկու սպաներին կալանավորելու մասով: NEWS.am-ին այս մասին հայտնել է  սպաների պաշտպան Հրանտ Վարդանյանը:

«Քննչական կոմիտեն չգիտենք ինչու որոշել է, որ այդ ամենի մեղավորը իմ պաշտպանյալներն են: Նրանք բացարձակ չեն կատարել որեւէ արարք, որի համար անձին կարելի է կանչել քրեական պատասխանատվության: Անձնվիրաբար ծառայել են հայրենիքին, երեւի էնտեղ չեն սպանվել, դրա համար են հիմա քրեական հետապնդման ենթարկվում»,- ասաց պաշտպանը` հիշեցնելով, որ Խծաբերդում պատերազմից հետո 9 հայ զինծառայող էր սպանվել և երկու հայ զինծառայող գերեվարվել էր հակառակորդի կողմից:

Պաշտպանը հայտնեց, որ փոխգնդապետ Ջիվան Մկրտչյանի մասով միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու համար, իսկ մայոր Վլադիմիր Ղուկասյանի կալանավորման միջնորդության մասով նույնպես դեռ որոշումը չի հրապարակվել:

Հիշեցնենք՝ 2020 թվականի դեկտեմբերին հարուցվել էր քրեական գործ՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի տարածքում տեղակայված մարտական դիրքերում 9 զինծառայողների սպանության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների դեպքերի առթիվ:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ