Հայտնի է Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը. Քննչական կոմիտե

Ամենադիտվածներ

Qnnchakan-komite-1024x563

Սեպտեմբերի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է Աբովյան փողոցում երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

«Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1997թ.:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 00։23-ին, Երևան քաղաքի 24-ամյա բնակիչն ընկերոջ հետ այցելել է Երևան քաղաքի Աբովյան փողոցում գործող սրճարան։ Խնջույքի ընթացքում` ժամը 02։00-ի սահմաններում, 24-ամյա երիտասարդը վեճի է բռնվել նույն սրճարանում գտնվող երկու երիտասարդների հետ, որը շարունակվել է սրճարանի հարակից տարածքում: Վիճաբանության ընթացքում 24-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք բերված ատրճանակից, երկու տղաներին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի քանի անգամ կրակել է նրանց ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։ Վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել 24-ամյա երիտասարդին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նույն օրը որոշում է կայացվել՝ վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է հետաքննական մարմնին։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();