fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ի միակ փրկությունը սպառազինության բալանսավորումն է թշնամաբար տրամադրված երկրների հետ

Հայաստանի միակ փրկությունը սպառազինության բալանսավորումն է թշնամաբար տրամադրված երկրների հետ: Սա այլընտրանք չունեցող լուծում է:

Տարածք հանձնելը լուծում չէ, միջազգային իրավունքներից հրաժարվելը լուծում չէ:

Դիտորդների տեղակայումը սահմաններին նույնպես լուծում չէ: Դա ուղղակի կարձանագրի դեպքերը, որը ոչ մի օգուտ չի կարող տալ ռազմական բախումների կանխարգելմանը: Դեպքերն այսպես թե այնպես արձանագրվում են տիեզերական կայաններից:

Դեմակրակցիան ու դելիմիտացիան նույնպես երկարաժամկետ և անհուսալի գործիքներ են: Նույնիսկ պատճառ են մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար:

Խնդրի լուծմանը հասնելու երեք եղանակ կա.

1. Ստանալ ռազմական օգնություն կամ ինքնուրույն ձեռք բերել ժամանակակից ռազմական սպառազինություն անհրաժեշտ քանակի:

2. Ունենալ սեփական ռազմարդյունաբերություն և արտադրել բալանսն ապահովելու համար:

3. 1-ին և 2-րդ կետերի համադրում:

Ուժային հավասարակշռության հասնելու միակ ճանապարհը ՀԱՊԿ-ից դուրս գալն է: Անվտանգությունը և պաշտպանությունը վճռական սպասարկելու այլ հնարավորություններ մեզ տրված չեն:

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ