fbpx
Աշխարհ

Ձգձգվող հակամարտությունը սպառնում է Ուկրաինայի գոյությանը․ National Interest

Կիևը պետք է մտածի Ռուսաստանին զիջումների մասին, քանի որ ձգձգվող հակամարտությունը սպառնում է Ուկրաինայի գոյությանը՝ գրում է National Interest-ը:

Հոդվածագիրը նշել է, որ Ռուսաստանը փոխեց ռազմավարությունը, հրաժարվեց Կիևը գրավելուց և շեշտը դրեց վիճելի շրջանների վրա՝ ավելի մոտ Ռուսաստանի սահմանին: Ռազմավարության այս փոփոխությունից հետո հակամարտությունը մտել է որոշակի փակուղի, քանի որ Ռուսաստանը վերջին շաբաթների ընթացքում կայուն նվաճումներ է գրանցում Լուգանսկի մարզում՝ գրում է թերթը:

Քանի որ Ռուսաստանը գրավում է Ուկրաինայի տարածքի մոտավորապես մեկ հինգերորդը, Արևմուտքում որոշ հայտնի դեմքեր սկսել են կասկածի տակ դնել Արևելյան Եվրոպայում ձգձգվող հակամարտության կենսունակությունը: Սակայն Կրեմլի վրա պատասխանատվությունը դնելու փոխարեն, խաղաղության վերսկսման կոչերն ավելի շատ ուղղված են Ուկրաինային: Այդ հարցում պարբերականն առավել ուշագրավ է համարել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի առաջարկն այն մասին, որ Ուկրաինայի ղեկավարությունը պետք է քննարկի տարածքների հանձնման հարցը՝ հրադադարի դիմաց:

Ռուսաստանին Ուկրաինայի զիջումների մասին է սկսել խոսել նաև Վաշինգտոնը: ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հայտարարել Է, որ Կիևը պետք է ինքը լուծի տարածքային զիջումների հարցը:

Նա միաժամանակ վստահեցրել է, որ ԱՄՆ-ը և արևմտյան երկրները «շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ աշխատում են», որպեսզի համոզվեն, որ ուկրաինացիները «ստանում են այն ամենը, ինչ անհրաժեշտ է» Ռուսաստանի դեմ մարտական գործողություններ վարելու համար:

Ավելի վաղ Ուկրաինայի տարածքային զիջումները հնարավոր էր համարել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: Նրա խոսքով՝ երկրում խաղաղությունը հնարավոր է, հարցը միայն այն է, թե դա ինչ կարժենա Կիևին։

Պարբերականը մեջբերել է Կիևի էկոնոմիկայի ինստիտուտի հետազոտությունը, ըստ որի՝ ՌԴ հատուկ ռազմական գործողությունից ի վեր Ուկրաինան ունեցել է մինչև 600 միլիարդ դոլարի կորուստ: Դրանից 92 միլիարդը ենթակառուցվածներն են. երկրի 195 գործարան այլևս չի աշխատում: Երկրի բիզնես միջավայրին հասցված վնասը հսկայական ազդեցություն է ունեցել տնտեսության վրա, որը, Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, գրանցելու է մինչև 45% անկում:

Աղբյուրը՝ 1lurer.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ