fbpx
Խորհրդարան

Դիվանագիտական ծառայության մասին օրենքում սպասվում են փոփոխություններ

ԱԺ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Դիվանագիտական ծառայության համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԳՆ-ում որոշ ստորաբաժանումներ անցնում են քաղաքացիական ծառայության համակարգի, առնվազն անհրաժեշտ էր նախատեսել գլխավոր քարտուղարի հաստիք, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»,- ասաց Վարդանյանը:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը:

«Դիվանագիտական աստիճանների հարցում ընտրել ենք առավել արդյունավետ կարգավորում, որը հնարավորություն կտա ոչ շատ արագ ու ոչ շատ դանդաղ առաջ գնալ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում»,- ասաց Վարդանյանը:

Դիվանագիտական անձնագրերի տրամադրման, վերադարձման, պահպանման կարգին վերաբերող փոփոխություններ ևս նախատեսվում են նախագծով:

«Սա այն նպատակով է, որ չստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ դիվանագիտական անձնագիր հայտնվի այնպիսի մարդու մոտ, որը նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունի, կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ