Իսրայելական Rafael ընկերությունը Spice 250 ռումբը հագեցրել են արհեստական ինտելեկտով: Այս մասին հայտնում է Defense News-ը:
Նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն գտնել թիրախն ու տարբերել այն այլ օբյեկտներից: Ընկերությունում պնդում են, որ ռազմամթերքի փորձարկումը հաջողությամբ ավարտվել է:
Ժամանակակից ռումբերը կարող են հագեցած լինել ինքնանշանառման համակարգերի մի քանի տեսակներով: Ռազմամթերքը, սակայն, կարող է սխալներ թույլ տալ, օրինակ, եթե նշանառման կետում մի քանի նման օբյեկտներ գտնվեն:
Spice 250 ավիացիոն ռումբը, ինչպես պնդում են ընկերությունում, կարող է մեծ հավանականությամբ տարբերել թիրախը, ինչի համար օգտագործվում է տվյալների բազա, որը պարունակում է տարբեր օբյեկտների եռաչափ մոդելներ, ինչպես նաևնեյրոցանցերի օգնությամբ ստեղծված ալգորիթմներ:
Մշակողները պնդում են, որ նոր ռազմամթերքը կարող է ինքնուրույն կողմնորոշվել տարածքում, տարբերել շարժվող և անշարժ օբյեկտները:
Spice 250 ավիացիոն ռումբը հագեցած է 75 կգ զանգվածով և կարող է խոցել մինչև 100 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները: Այն ունի նաև ծալվող թև, որի օգնությամբ կարող է ծրագրել թիրախները:
Ավիառումբը հագեցած է նաև կապի հեռուստատեսային ալիքով, որով թիրախի լուսանկարը փոխանցում է մինչ խոցման պահը: Լուսանկարները կարող են օգտագործվել նեյրոցանցի հետագա ուսումնասիրման համար: Ռազմամթերքի մասին այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: