fbpx
Ժամանց

Ես ցնցված եմ. Սփիրսը՝ ամուսնալուծության մասին

Բրիթնի Սփիրսը ամուսնու՝ Սեմ Ասգարիի՝ ամուսնալուծության հայցից հետո խախտել է լռությունն՝ ասելով, որ «այլևս չի կարող տանել այս ցավը»:

Նա նշել է, որ իրենց ամուսնալուծությունը «ոչ մեկի գործը չէ», սակայն երգչուհին խոստովանել է, որ «մի փոքր ցնցված է» իրադարձությունների զարգացումից։ «Ինչպես բոլորը գիտեն, ես և Հեսամն այլևս միասին չենք… 6 տարին երկար ժամանակ է ինչ-որ մեկի հետ լինելու համար, այնպես որ ես մի փոքր ցնցված եմ»,-հայտարարել է երգչուհին։

«Ես այստեղ չեմ բացատրելու, թե ինչու, որովհետեւ դա, անկեղծ ասած, ոչ մեկի գործը չէ։ Բայց ես այլեւս չէի կարող տանել այս ցավը»,-շարունակել է նա։ Սփիրսը նշել է, որ իր սոցկայքերում ցույց է տալիս մի կյանք, որը «հեռու է իրականությունից»․ «Ես կցանկանայի ցույց տալ իմ հույզերն ու արցունքները, այն, ինչ իրականում զգում եմ, բայց ինչ-ինչ պատճառներով ես միշտ ստիպված եմ եղել թաքցնել իմ թույլ կողմերը»,-ասել է նա,-«Բայց հենց այդ ժամանակ էր, որ ինձ ամենից շատ ընտանիք էր պետք։ Քեզ պետք է անվերապահորեն սիրեն…»։

Սփիրսը հայտնել է, որ կլինի այնքան ուժեղ, որքան կարող է և կանի առավելագույնը։ «Իսկ, ընդհանուր առմամբ, ես լավ եմ։ Ինչևէ, լավ օր անցկացրեք եւ մի մոռացեք ժպտալ»,- հայտարարել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ