fbpx
Առողջապահություն

Ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել սպիտակ բրնձի օգտագործումը

Սննդաբան Լորեն Մանակերը Eat This, Not That! պորտալին պատմել է, թե ինչպես է իրականում սպիտակ բրինձ ուտելն ազդում օրգանիզմի վրա:

Ըստ մասնագետի՝ սպիտակ բրինձը պարունակում է ածխաջրեր, որոնք մեր օրգանիզմի վառելիքի հիմնական աղբյուրն են։ Բացի այդ, սպիտակ բրնձի շատ տեսակներ հարստացված են B խմբի վիտամիններով, որոնք կարող են նաև օգնել պահպանել էներգիայի մակարդակը:

Nutrients ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ B խմբի բոլոր վիտամինները, բացառությամբ ֆոլաթթվի, մասնակցում են բջջի էներգիայի արտադրության համակարգի առնվազն մեկ փուլին (եթե ոչ մի քանիսին): Սա նկատի ունենալով՝ էներգիա ստանալու համար անհրաժեշտ է B խմբի յուրաքանչյուր վիտամինի չափաբաժին:

Մանակերը նշել է, որ մկնդեղը միկրոտարր է, որը հաճախակի և մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է հանգեցնել առողջության համար տհաճ հետևանքների։

Թեև սպիտակ բրինձը պարունակում է ավելի քիչ մկնդեղ, քան գորշ բրինձը, այնուամենայնիվ կարևոր է չօգտագործել այն չափից շատ և բազմազան դարձնել սննդակարգը:

Պարզվում է, որ սպիտակ բրնձի օգտագործումը կարող է մեծ օգուտ տալ ոսկորների առողջությանը, քանի որ այն պարունակում է մանգան։

Որոշ ուսումնասիրություններ մատնանշում են սպիտակ բրնձի օգտագործման և մետաբոլիկ համախտանիշի ռիսկի միջև կապը, ասել է նա:

Ըստ Մայո կլինիկայի տվյալների՝ մետաբոլիկ համախտանիշը իրավիճակների խումբ է, որոնք առաջանում են միասին և մեծացնում են սրտային հիվանդությունների, ինսուլտի և 2-րդ տիպի շաքարախտի վտանգը: Այս վիճակները ներառում են արյան մեջ շաքարի բարձրացում, գոտկատեղի շրջանում ավելորդ ճարպ, արյան բարձր ճնշում և խոլեստերինի կամ տրիգլիցերիդների ոչ նորմալ մակարդակ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ