Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակվել է «Օսկար»-ի հավակնորդ ֆիլմերի կարճ ցուցակը:
Հիշեցնենք, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից «Օսկար»-ի էր ներկայացվել նաև Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» ֆիլմը: Ֆիլմը չի ընդգրկվել «Օսկար»-ի կարճ ցուցակում:
«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցուցակում է 9 ֆիլմ՝ «Birds of Passage», «The Guilty», «Never Look Away», «Shoplifters», «Ayka», «Capernaum», «Roma», «Cold War», «Burning»։
Ի դեպ, «Օսկար»-ի վերջնական ցուցակը կհրապարակվի 2019-ի հունվարի 22-ին, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:
Հայկական կինոակադեմիան «Օսկար»-ի ներկայացնելու համար ստացել էր լիամետրաժ խաղարկային ֆիլմի երեք հայտ՝ Ալեքսեյ Զլոբինի «Լորիկ», Արամ Շահբազյանի «Մեր երազանքի ճանապարհը» և Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ»-ը: Փակ, գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ ընտրվել էր «Սպիտակ» ֆիլմը: