fbpx
Քաղաքականություն

Փակվել է Տոմսկի օդանավակայանի սրճարանը Նավալնիի թունավորվելուց հետո

Ruptly լրատվական գործակալությունը հայտնում է, որ Տոմսկի Բոգաշևո օդանավակայանում գտնվող «Վիեննա» սրճարանը փակվել է։ Սրճարանը փակվել է, երբ լուրեր են տարածվել, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատացել է սրճարանում թեյ խմելուց հետո:

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել է, որ քաղաքական գործիչը Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռ նստելուց առաջ թեյ էր խմել օդանավակայանում:  Ըստ Յարմիշի՝ Նավալնիին թունավորել են՝ նրա թեյի մեջ ինչ-որ բան խառնելով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:

Օմսկի բժիշկները հայտնել են, որ պայքարում են Ալեքսեյ Նավալնիի կյանքի համար: Քաղաքական գործչի վիճակը կայուն է, սակայն նա դեռ գտնվում է կոմայի մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ