ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասյօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին։
Նա ասաց, որ Հայաստանը գիշերը ստացել է ռուսական Sputnik V պատվաստանյութի 15000 դեղաչափ։ Ավանեսյանը նշեց, որ Sputnik V-ն ու AstraZeneca-ն օգտագործվելու են սկզբում ռիսկային խմբերի համար։
Նախարարի խոսքով՝ այդ խմբում են կորոնավիրուսային կենտրոնների բուժաշխատողները, քրոնիկ հիվանդությունների ունեցողներն ու 65 տարեկանից բարձր մարդիկ։
Ավանեսյանը նշեց նաև, որ հասարակության շրջանում մեծ է հետաքրքրությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նկատմամբ։