ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գ. Հարությունյանը:
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն երեքշաբթի և ուրբաթ օրերին` ժամը 11:00-ից, Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում: Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 17-ին:
Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար:
Դիմում-բողոքներն ընդունվում են աշխատանքային օրերին` մինչև ժամը 17:00-ն, ինչպես նաև շաբաթ օրերին` մինչև 13:00-ն:
Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-34-82 հեռախոսահամարով:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։