fbpx
Հասարակություն

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցը․ Պապիկյան

Հոկտեմբերի 24-ին Սուրեն Պապիկյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Ստեփանավան կատարած այցի ընթացքում ծանոթացել եմ տարվող շինարարական աշխատանքներին։

«Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով: Հիմնանորոգումն իրականացվում է պետական միջոցներով` Վանաձորից-Տաշիր ճանապարհի նորոգման շրջանակում:

Ստեփանավանի Բաղրամյան փողոցում խնդիր կար նաև ջրատարների, կոյուղատարների և մայթերի նորոգման հետ կապված, և այս նպատակով կառավարությունը լրացուցիչ 300 միլիոն ՀՀ դրամ է հատկացրել, որի շնորհիվ առավելագույնը երկու ամիս անց կահավորված և լիարժեք ավարտուն տեսքով ճանապարհը կհանձնվի շահագործման»,- գրել է Պապիկյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ