fbpx
Աշխարհ

Ստեփանակերտի ճանապարհին վթարի է ենթարկվել Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի անդամներին տեղափոխող ավտոբուսը

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարությունը վթարի է ենթարկվել օկուպացված Աղդամի մոտակայքում։

Ադրբեջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (ԱՊՖԼ) ղեկավարությանը տեղափոխող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով 6 անձ է տուժել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
6 տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր: ԱՊՖԼ ղեկավար Էլխան Սամեդովը ունի մեծ բաց կոտրվածք ՝ աջ սրունքի վերին երրորդի տեղաշարժով, ինչպես նաև աջ արմունկային հոդի ներհոդային կոտրվածք։ ԱՊՖԼ-ի փոխնախագահն ունի ողնաշարի սեղմման կոտրվածք :

Վթարը տեղի է ունեցել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում` դեպի Ստեփանակերտ ճանապարհին։ Ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին գտնվող արգելապատնեշին։

Բոլոր տուժածներին տեղափոխել են Բաքվի բժշկական կենտրոններ։
Նշվում է, որ ԱՊՖԼ-ի ղեկավարությունն ուղևորվում էր Ստեփանակերտ, որտեղ դեկտեմբերի 21-ին պետք է տեղի ունենա Ադրբեջանի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ