fbpx
Սպորտ

Ստերլինգը հնարավոր է կարիերան շարունակի Լա լիգայում

Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը հնարավորություն ունի կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։

Այս մասին հայտնում է Todofichajes-ը։ Ըստ աղբյուրի՝ Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է 29-ամյա անգլիացու հետ պայմանագիր կնքելու հարցում։

«Ատլետիկոյի» ղեկավարությունը պատրաստ է 40 միլիոն եվրո հատկացնել Ստերլինգի տրանսֆերի համար, մինչդեռ «Չելսին» ցանկանում է ստանալ տասը միլիոն ավելի։

Ռահիմի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Ստերլինգը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ