ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող մի շարք անհատներ, կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ միավորվել են և կազմել «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների դաշինքը»:
Դաշինքը ստեղծվել է՝ նպատակ ունենալով աջակցել կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահին։ Դաշինքի անդամները նշում են, որ կալանքն ապօրինի է, ուստի, իրենց աջակցությունն են հայտնել Ռոբերտ Քոչարյանին:
Դաշինքի ստեղծման հավաքին հրավիրված էր նաև ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը ողջույնի և շնորհակալության խոսք ասաց ներկաներին: