Ֆրանսիայի իշխանություններն ահաբեկիչների հետ կապերի մեղադրանք են առաջադրել անցյալ շաբաթ Ստրասբուրգի կենտրոնում սուրբծննդյան տոնավաճառում հրաձգություն կազմակերպած Շերիֆ Շեքաթի ազգականներից մեկին, հայտնում է BFMTV-ն:
Նշվում է, որ ազգականին, ում անունը չի հրապարակվում, իրավապահներն արդեն կալանավորել են, նա մինչև դատը կմնա կալանավորված:
Նրան մեղսագրվում են ահաբեկիչների հետ հանցավոր համաձայնության գալու, ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված մի խումբ անձանց կողմից զենք ձեռք բերելու, պահելու և վաճառելու արարքներ:
