ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Facebook-ի էջում գրված է․
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում նախատեսված վերահսկողական աշխատանք են տանում։
Մասնավորապես, Սյունիքի մարզում գործող մի շարք խոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններում ստուգվում է աշխատողների առողջության պահպանման, անվտանգության ապահովման և մի շարք այլ նորմերի պահանջների կատարումը»:
