Լուիս Սուարեսը «Վիլյառեալի» հետ խաղի 90+3-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել և փրկել է կատալոնացիներին պարտությունից:
Ինչպես հայտնում է Opta-ն, այս գոլը Սուարեսի համար դարձել է 129-րդն Լա Լիգայում:
Սուարեսը այս ցուցանիշով շրջանցել է իր հայրենակից Դիեգո Ֆորլանին (128), և դարձել է Լա Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն ուրուգվայցիների շրջանում:
Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի ամռանը «Լիվերպուլից»: