Ընթացիկ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ ուելսցի վինգեր Գարեթ Բեյլը կարող է հեռանալ «Ռեալից»։
OK Diario-ի հաղորդմամբ՝ Բեյլը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Նշվում է, որ Օլե-Գունար Սուլշերը ՄՅՈւ-ի ղեկավարության խնդրել է ձեռք բերել ֆուտբոլիստին։
Ըստ աղբյուրի՝ մարզիչը կարծում է, որ Բեյլը կարող է փոխարինել վնասվածք ստացած Ռեշֆորդին։