«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը անդրադարձել է իր ղեկավարած թիմի ելույթներին։
«Մեծ ուրախություն եմ ապրում, երբ տեսնում եմ, որ թիմը հաղթանակներ է տանում:
Մենք այժմ կայուն ֆուտբոլ ենք ցուցադրում և կարողանում ենք հաղթել ցանկացած մրցակցի:
Այնուամենայնիվ, ես չեմ կարող գոհ լինել, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ որևէ տիտղոս չի նվաճել», – Սուլշերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Նշենք, որ «Յունայթեդն» այս պահին զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։