fbpx
Առողջապահություն

Արդյո՞ք սուրճը նվազեցնում է մահվան վտանգը

Օրական մի քանի բաժակ սուրճը՝ շաքարով կամ առանց շաքարի, կարող է վազեցնել մահվան վտանգը։ Պարզել են գիտնականները Annals of Internal Medicine-ում հրապարակված նոր հետազոտության տվյալներով:

Հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնք ամեն օր չափավոր քանակությամբ սուրճ են խմում՝ սովորական կամ մոտ մեկ թեյի գդալ շաքարով քաղցրացրած, յոթ տարվա ընթացքում որևէ պատճառով գրեթե 30 տոկոսով ավելի քիչ հավանականություն ունեն մահանալու, համեմատած նրանց, ովքեր սուրճ չեն խմում։

Հետազոտությանը մասնակցել է 171616 մարդ, որոնց միջին տարիքը կազմել է 55,6 տարի: Ընդ որում, հետազոտության ժամանակ մասնակիցները սրտանոթային հիվանդություններ կամ քաղցկեղ չեն ունեցել։

Հետազոտության յոթ տարվա ընթացքում գրանցվել է 3177 մահ, այդ թվում՝ 1725 մահ՝ քաղցկեղից եւ 628 մահ՝ սրտանոթային հիվանդություններից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ