fbpx
Հասարակություն

Սուրեն Պապիկյանի թեստի պատասխանը բացասական է

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի խոսնակ Արմինե Մուրադյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Պապիկյանը կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել և արդյունքը բացասական է:

«Հարգելի գործընկերներ,
Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:
Բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները:

Առողջություն բոլորիս»,-գրել է խոսնակը:

https://www.facebook.com/arminemush/posts/3342246309118957

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ