fbpx
Քաղաքականություն

Սվիտալսկին թվարկել է ՀՀ կառավարության երեք կարևոր ձեռքբերումները

Հուլիսի 22-ին ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ լրագրողները դեսպանին խնդրել են գնահատել ՀՀ կառավարության աշխատանքն ու մատնանշել սխալները: Սվիտալսկին պատասխանել է, որ առաջին գնահատողը հայ ժողովուրդը պետք է լինի: Նա նշել է, որ հարցին կմոտենա դիվանագիտորեն:

«Այն ամենը, ինչ տեղի է ունեցել ՀՀ-ում, կարևոր երևույթ է, դուք դա պետք է պաշտպանեք, շատ դրական երևույթներ են տեղի ունեցել՝ վստահ առաջընթացը դեպի ժողովրդավարություն, ընտրությունները, որ շատ կարևոր են: Առաջին քայլը լավ ընտրություններն են, ՀՀ-ում աննախադեպ մակարդակ է ապահովվել վերջին ընտրություններով: Առաջին քայլը հաջողությամբ անցել եք ու կարող եք հպարտանալ:

Երկրորդ՝ կոռուպցիայի դեմ պայքարը: ՀՀ-ն հստակ դիրքորոշում է ստանձնել: Ամուր քաղաքական կամքն անհրաժեշտ պայման է, դուք այդ կարևոր քայլն արդեն ձեռնարկել եք, այդ քաղաքական կամքն անհրաժեշտ է պահպանել ինստիտուցիոնալ կառույցներում, օրենքներով, ու այդ քայլերն արվում են:

Երրորդ ձեռքբերումն անպատժելիության մթնոլորտի վերացումն է, որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են, շատ կարևոր է սովորական քաղաքացիների համար, նրանք ձերբազատվել են այդ զգացումից», – ասել է Սվիտալսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ