fbpx
Աշխարհ

SWIFT-ի գործադիր տնօրենը լքում է պաշտոնը

Ֆինանսական տեղեկատվության փոխանակման SWIFT միջազգային համակարգի գործադիր տնօրեն Գոթֆրիդ Լեյբբրանդը հայտարարել է հրաժարական տալու մասին: Այս մասին ասվում է համակարգի կայքում:

Նա մտադիր է պաշտոնից հեռանալ մինչև 2019 թվականբի հունիս:

Պատճառը, որի համար նա հրաժարական է տալիս, չի նշվում:

Գործադիր տնօրենի պաշտոնը SWIFT-ում նա զբաղեցնում է 2012 թվականից, իսկ համակարգում՝ 2005 թվականից: 

«Լինելով գործադիր տնօրեն Գոթֆրիդն ապահովել է SWIFT-ի կայուն ֆինանսական դրությունը, ուժեղացրել է  համակարգի ռիսկերի և անվտանգության կառավարման գործառույթները», – հայտարարել է SWIFT-ի խորհրդի նախագահ Յավար Շահը:

Ֆինանսական տեղեկատվության փոխանակման միջազգային համակարգը թույլ է տալիս բանկերին և ընկերություններին փոխանակվել ֆինանսական հաղորդագրություններով ամբողջ աշխարհում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ