fbpx
Հասարակություն

Սյունիքի մարզում այրվել է 140 հեկտար խոտածածկույթ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 23-ին, ժամը 08:56-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհը մարվել է:

Այրվել է 140 հա խոտածածկույթ:

***

Օգոստոսի 22-ին, ժամը 05:00-ին վերսկսվել են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապան» մասնաճյուղի 20, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, 30 զինծառայող և գյուղի 10 բնակիչ:

Վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 115 հա խոտածածկույթ և 25 հա անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին: Դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն:

***

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհի մակերեսը կազմել է մոտ 10 հա, այնուհետև կրակը տարածվել է՝ հասնելով մինչև 100 հա՝ ներառելով նաև անտառածածկ տարածք (գիհու, կաղնու ծառեր և թփուտներ):

Օգոստոսի 21-ին, ժամը 14:26-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն, որին մասնակցել են 5 հրշեջ-փրկարար, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 5 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ