ՄաքԳրեգորը ներողություն է խնդրել տարեց տղամարդուց ում հարվածել է

Ամենադիտվածներ

World Cup – Group D – Argentina vs Iceland

UFC-ի իռլանդացի մարտիկ Քոնոր ՄաքԳրեգորը ներողություն է խնդրել սույն թվականի ապրիլին բարում տեղի ունեցած միջադեպի համար: ՄակԳրեգորը այցելուներին հյուրասիրել էր սեփական արտադրության վիսկի և հարվածել տարեց տղամարդուն, որը հրաժարվել էր խմել։

«Արդեն կապ չունի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։ Ես սխալ էի: Այդ մարդը ցանկանում էր լավ ժամանակ անցկացնել բարում: Դա տեղի է ունեցել հինգ ամիս առաջ, ես փորձեցի հարթել իմ մեղքը, բայց… դա արդեն կապ չունի։ Ես սխալվել եմ: Պետք է ավելի վաղ պատասխանատվություն ստանձնեի:

Եվ հիմա ես դիմում եմ այն մարդկանց, որոնք աջակցում են ինձ։ Ես պարտական եմ մորս, ընտանիքիս և այն մարդկանց, ովքեր ինձ մարզում են։ Ես այդպիսին չեմ, և  դա չէ պատճառը, որի համար ես դարձել եմ պրոֆեսիոնալ մարզիկ: Պատճառն այն է, որ ես եկել եմ այս սպորտ՝ նման իրավիճակներում հայտնված մարդկանց պաշտպանելու համար։ Այժմ ես պետք է խոստովանեմ սխալս և առաջ շարժվեմ», – Քոնորի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Հիշեցնենք,որ ՄաքԳրեգորը վերջին մենամարտն անցկացրել է 2018 թվականի հոկտեմբերին՝ Խաբիբ Նուրմագոմեդովի հետ: Իռլանդացու հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ