Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը մնում է ծայրահեղ բարդ: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը:
«Հիմնական կառուցվածքը փրկված է, բայց իրադրությունը ծայրահեղ անկայուն է»,-ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում:
«Այս գիշեր այրվել է տաճարի տանիքի մակերեսի երկու երրորդը, փլվել է տաճարի սայրաձողը, լայնակի նավի մի մասը»,-նշել է նա:
Նախարարի կարծիքով, «անհրաժեշտ է պահպանել զգոնությունը, բայց լինել լավատես»:
«Խոսքը վերաբերում է չտեսնված դրամայի, և պետությունը համընդհանուր համերաշխության այս մթնոլորտում կանի անհրաժեշտ ամեն ինչ»,-ասել է նա։-Մեզ անհրաժեշտ է բոլորի օգնությունը»,-ասել է նա։