автомобили в армении
Ինչու՞ են կրճատել հավելավճարները…
Երևանում, Գյուրիում, Հրազդանում և Սանահինում միաժամանակ բողոքի էին դուրս եկել բոլոր այն աշխատակիցները, որոնք նախորդ ամսվա համեմատ 15 տոկոսով քիչ հավելավճար են ստացել։ Երեկվանից երկրում ոչ մի գնացք երթուղի դուրս չի եկել։ Բողոքող մեքենավարները պնդում են՝ իրենք իրենց գործը պատշաճ կատարել են․ – «Մենք կատարել ենք էդ աշխատանքը, բայց նորմալ չեն վճարում դրա համար մեզ»:…
«Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում» Տիգրան Ավինյան
Լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ասել է. «Հանրապետական կուսակցությունն ինչպես տապալել է իշխանական կուսակցություն լինելու իրենց տրված հնարավորությունը, այնպես էլ կարող է տապալել ընդդիմություն լինելու հնարավոր տրվելիք մանդատը: Ես, անկեղծ ասած, Հանրապետական կուսակցության և ՔՊ-ի միջև մրցակցություն չեմ տեսնում: Ես համոզված եմ, որ գալիք ընտրությունների արդյունքում ունենալու ենք բավականին ուժեղ և կայացած…
Նախկին վարչապետը հետախուզման մեջ է
Մակեդոնիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել երկրի նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու նկատմամբ, ով հեռակա կարգով մեղադրվել է կոռուպցիայի մեջ և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Դատարանը նոյեմբերի 9-ին մերժել է Գրուևսկու փաստաբանների ներկայացրած բողոքարկումը: Նախկին վարչապետին, մասնավորապես, մեղադրել են չհայտարարագրված 600 հազար եվրոյով շքեղ բնակարան գնելու և այդ հարցով հնարավոր հետաքննությունը կասեցնելու նպատակով ներքին գործերի նախարարի վրա…
Լիլիթ Մակունցի զգուշացումը օպերայի տնօրենի տեղակալին
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտարարում եմ բանավոր զգուշացում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված: Օպերայի տնօրեն պարոն Օրբելյանի ուշադրությանն եմ հրավիրում այս հանգամանքը և պահանջում խստագույնս…
Պահանջարկը մեծ է, բնակարանային ֆոնդը` քիչ. Հայկ Մարության
Երևանի ավագանու այսօրվա նիստի ընթացքում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը բարձրաձայնեց Քարվաճառից տեղափոխված ընտանիքի հարցը: «Արդյոք մենք չե՞նք դատարկում սահմանային շրջանները, ես կցանկանային, որ քաղաքապետարանը միշտ փորձեր պարզել ընտանիքը կցանկանա՞ վերադառնալ Արցախ, որպեսզի նրանց էլ ավելի լավ պայմաններ առաջարկվեր»,- նշեց ավագանու անդամը: Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ իր հերթին հայտարարեց, որ խնդիրներն իսկապես շատ…
Վարչապետի համար անհասկանալի է, թե ինչու պետք է աշխատունակ մարդուն նպաստ հատկացվի
Ազգային ժողովի հերթական նիստում, 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019-ի բյուջեն իներցիոն է, որովհետեւ հիմնված է պարամետրերի վրա, որոնք ստացել են որպես ժառանգություն նախորդ իշխանությունից: Փաշինյանը շեշտեց, որ իրենց բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ: «Բյուջետային մեր քաղաքականությունը եւ ընդհանրապես մեր տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման…
«Երբ բացահայտվի մեր ռեյտինգային ցուցակը, կտեսնեք այնտեղ տարբեր երիտասարդ դեմքեր», – Արմեն Աշոտյանը
ՀՀԿ ցուցակոււմ չեք տեսնի մարդկանց, ովքեր այս վերջին շաբաթաների ընթացքում, ըստ որոշ լրատվամիջոցների, ՀՀԿ ռեյտնինգային թեկնածուները պետք է լինեին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նույն կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Երբ բացահայտվի մեր ռեյտինգային ցուցակը, կտեսնեք այնտեղ տարբեր երիտասարդ դեմքեր, կտեսնեք նաև մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, կտեսնեք մարդկանց, ովքեր վայելում են, ըստ…
Կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը
ՀՀ մշակույթի նախարարության տարեկան միջազգային ծրագրերի համատեքստում՝ ս. թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Օլեգ Լունդստրեմի ջազ նվագախմբի և Հայաստանի պետական ջազ նվագախմբի համատեղ համերգը: Համերգի ընթացքում կներկայացվեն համաշխարհային և հայկական ջազային երաժշտական ժառանգության լավագույն նմուշները: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հոբելյանական միջոցառումների և «Երևան ջազ-ֆեստ» փառատոնի շրջանակում: Օ. Լունդստրեմի…
«ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու»,- Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր տեղի ունեցած ճեպազրույցում պատասխանելով Բելառուսի նախագահի և այդ երկրում Ադրբեջանի դեսպանի հանդիպման ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված խնդիրը քննարկելու նպատակահարմարության մասին հարցին, ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ն դիտարկում է որպես հավաքական անվտագության օրակարգի շուրջ քննարկումների օրակարգի հարթակ, որը վերաբերում է վեց երկրների, և վերջին զարգացումն ի ցույց է դնում,…
30-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկել 20-ամյա կնոջը, ով հիվանդանոցում մահացել է
Հիվանդանոցից նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 1998 թ. ծնված Քրիստինե Իսկանդարյանին:«Արմենպրես» ին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն…
ԲՀԿ-ն փորձում է ընտրակաշառք բաժանել
Ժողովուրդ օրաթերթը գրում է. «ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար տասնյակ և նույնիսկ հարյուրավոր ԱՁ-ներ է գրանցում: Նախընտրական շրջանում այդ ՍՊԸ-ները աշխատանքի կընդունեն կուսակցության համակիրներին, որոնք ԲՀԿ-ի օգտին քվեարկելու դիմաց աշխատավարձ կստանան: Ընտրություններից անմիջապես հետո այս ԱՁ-ները, բնականաբար, կլուծարվեն: Սա ընտրակաշառքը շրջանցելու օրինական տարբերակ է…
«Մեծ պատիվ է լինել առաջին փոխնախագահ մի ուժի, որը մեր անկախության հասակակիցն է»,- Վիգեն Սարգսյան
Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, անրադառնալով. «Մեր ցուցակի առաջին տասնյակից յուրաքանչյուրը կարող էր լինել ցուցակի առաջին համարը: Մեծ պատիվ է լինել առաջին փոխնախագահ մի ուժի, որը մեր անկախության հասակակիցն է և որի առաջնորդներն են եղել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանը, Անդրանիկ Մարգարյանը և այսօր Սերժ Սարգսյանն է: Նրանք, ովքեր քարոզարշավում կենտրոնանան մեզ քննադատելու…
Նոյեմբերի 14-ին կանցկացվի հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում
Նոյեմբերի 14-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի արևելյան ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացևրին ԱՀ արտաքին գործերի նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն…
«Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները ոչ մի թույլտվություն չունեին», – Հայկ Մարության
Երեկ կայացած աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է նույն օրվա առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին. «Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին` շարունակել են շինարարությունը՝…
Նիկոլ Փաշինյանը 2019թ. բյուջեի նախագիծը համարում է իներցիոն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019թ. բյուջեի նախագիծը համարում է իներցիոն, որովհետև այն, ըստ նրա՝ հիմնված է պարամետրերի վրա, որոնք ստացել են՝ որպես ժառանգություն։ «Բյուջետային մեր քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական և շրջադարձային փոփոխություններ։ Մեր տնտեսական քաղաքականությունն աշխատանքի խրախուսման քաղաքականություն է։ Այս հարցը մեզ համար կարևոր, գաղափարական նշանակություն ունի, որովհետև քաղաքական գործունեության մեր ողջ…















