автомобили в армении
Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները Եվրո-2021-ի ընտրական փուլում
Դեկտեմբերի 11-ին՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները:
Արթուր Վանեցյանը չի նշանակվի փոխվարչապետ
Galatv.am-ը գրում է. «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արթուր Վանեցյանը շարունակում է կատարել ԱԱԾ տնօրենի իր պարտականությունները»: Նման պատասխան տվեց ԱԱԾ տնօրենի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ԱԱԾ ներկայիս տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ փոխվարչապետ, իսկ ԱԱԾ տնօրեն դառնալու…
«Այս պահի դրությամբ, հայկական կողմը դեռ միջնորդություն չի ներկայացրել», – Արևիկ Խաչատրյան
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի արտահանձնման հարցը կքննի Պրահայի շրջանային դատարանը։ «Այժմ նա նախնական կալանքի տակ է», – «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պրահայի ոստիկանության խոսնակ Յան Դանիեկը։ Հիշեցնենք, որ 37–ամյա Սարգսյանը ձերբակալվել է նախորդ շաբաթ Պրահայում։ Վերջինս չեխ ոստիկաններին է ներկայացրել Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անձնական տվյալներով։ «Չեխական օրենսդրությունն արգելում…
Խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե լանչի եք դուրս գալու, ապա մենք ձեզ խնդրում ենք համատեղել համեղ սնունդն ու բարի գործը: Խնդրում ենք այցելել Voskevaz Wine Time և պատվիրել «Սիթի օֆ սմայլ» աղցան: Այն արժե 1800 դրամ և այդ գումարն ամբողջությամբ փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ֆոնդին` City of…
Իսրայելցի ուժայինները պաղեստինցու են սպանել
Իսրայելցի ուժայինները սպանել են պաղեստինցու, որը փորձել է ավտոմեքենայով մխրճվել իրենց մեջ. հայտնում է РИА Новости-ն: Դա տեղի է ունեցել Հորդանան գետի արևմտյան ափին` Հեբրոն քաղաքի մերձակայքում գտնվող գյուղերից մեկում, որտեղ ոստիկանները գործողություն էին իրականացնում «գունավոր մետաղների անօրինական արտադրության» դեմ: Ըստ իսրայելական վարկածի` պաղեստինցիներից մեկը փորձել է փասխուստի դիմել մեքենայով, սակայն բախվել է իսրայելական մեքենայի…
Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1,3 մլն տոկոսի
Վենեսուելայում գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 1, 300, 000%-ի: Այդ մասին հայտնել է Ազգային ժողովի ֆինանսների կոմիտեի ղեկավար Ռաֆայել Գուսմանը: Ըստ նրա, Վենեսուելայի բնակիչների «սովի և ողբերգության համար» պատասխանատու է երկրի կառավարությունը: «Հիպերգնաճը շարունակվում է: Նոյեմբերին այն հասել է 144,2%-ի, իսկ տարեկան կտրվածքով՝ 1 300 000%»,-գրել է Գուսմանը Twitter-ում: Գնաճի տեմպերը սակայն նվազում են. Եթե…
Ոսկե տոնածառ. ինչ տեսք ունի Եվրոպայի ամենաթանկ ամանորյա խորհրդանիշը
Եվրոպայի ամենաթանկ Սուրբծննդյան տոնածառը տեղադրված Է Գերմանիայի Մյունխեն քաղաքում: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ տեսք ունի երեքմետրանոց տոնածառը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: https://www.youtube.com/watch?time_continue=4&v=PaoPRqSEi7c
Դատարանը քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի կալանքը երկարացնելու հարցը
news.am-ը գրում է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 11-ին քննում է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու հարցը։ Նշենք, որ Ղազարյանն ավելի վաղ կալանավորվել էր, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:…
«Մանկական Եվրատեսիլը» կանցկացվի Լեհաստանում
Լեհական պետական հեռուստաընկերության տնօրեն Յացեկ Կուրսկին հայտարարել է, որ 2019 թվականին «Մանկական Եվրատեսիլ» միջազգային մրցույթն անցկացվելու է Լեհաստանում։ «Մենք պատրաստ ենք կազմակերպել, նաև ստեղծագործական առումով», gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ասել է նա։ Յ. Կուրսկու խոսքով, «Մանկական Եվրատեսիլ-2019»-ը «կհիշվի երկար տարիներ»։ Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Ռոքսանա Վեյգելը։
Դատարանում Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննում է գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու հարցը: Գրիգորյանի համար շտապօգնություն է հրավիրվել դատարան, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ընթացքում։ Նիստը հետաձգվել է մեկ ժամով, իսկ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ դատարանի շենքում։ Շենքում է նաև Նազիկ Ամիրյանը՝ Գրիգորյանի կինը։
«Աղքատության նվազեցման և վերացման միակ գրավականն արտադրությունն է»,- Սրբուհի Ղազարյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական՝ Սրբուհի Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԻԱԿ ԳՐԱՎԱԿԱՆՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է Ի՞նչն ավելին կարող է երջանկացնել մարդուն իր աշխատանքում, քան ամիսների աշխատանքի պտուղը: Ամեն ինչ սկսվեց ՀՀ վարչապետի հուլիսին Սյունիքի մարզ կատարած առաջին աշխատանքային այցից, որտեղ սյունեցիները խնդրել էին վարչապետին բրդի մթերման կետեր ստեղծել, քանի որ…
Շիրինյանի պնդմամբ, իրենց տրված շուրջ 60 ձայն, մինչև ԿԸՀ հասնելը, կորել է։
Քաղաքագետ, Քրիստոնյա-ժողովրդական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը շնորհակալ է ինչպես իրենց ձայն տված, այնպես էլ ձայն չտված ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին նա ասաց այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է panorama.am-ը։ «Մի մասին ես բացահատ ասել եմ՝ ձեր ձայնն ինձ պետք չէ։ Ես ձայն չեմ մուրացել։ Կարծում եմ՝ շատ արդյունավետ սերմ ունենք հասարակության մեջ ցանած։…
Ստաբուլահայ լրագրող Հայկո Բաղդատի պատասխանը իրեն վիրավորող թուրք պրոֆեսորին
news.am-ը գրում է՝Ստամբուլահայ հայտնի լրագրող, խտրական վերաբերմունքի եւ քաղաքական հալածանքների համար Գերմանիա տեղափոխված Հայկո Բաղդատը պատասխանել է իրեն «թրի ավելցուկ» անվանած թուրք պրոֆեսորին։ Թուրքական Ahvalnews–ում գրած պատասխանում Հայկո Բաղդատը նշել է, որ այս պրոֆեսորի գրած վիրավորանքը առաջին դեպքը չէր եւ ինքը նմանատիպ հազարավոր վիրավորանքներ ու սպառնալիքներ է ստանում ամեն օր։ Հայկո Բաղդատը շեշտել է, որ…
«Ժողովրդի կամքը անքննելի է և մենք ընդունում ենք այն», – Սասնա Ծռեր
«Սասնա ծռեր» կուսակցությունը ուղերձ է հղել կուսակիցներին, աջակիցներին և ընտրողներին։ ««Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության սիրելի անդամներ, աջակիցներ և ընտրողներ, խորին շնորհակալություն բոլորիդ՝ ընտրարշավի ժամանակ կատարած տքնաջան աշխատանքի և մեր կուսակցությանը ձայն տալու համար։ Հիշենք, որ մեր կուսակցությունը գրանցվել է նոյեմբերի 8-ին, իսկ նոյեմբերի 14-ին արդեն մտել է ընտրապայքարի մեջ։ Մեր ձայները քիչ չեն, իսկ մեր…
Հրապարակվել են ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները
Ընտրական օրենսդրության համաձայն` սկանավորվել և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները: Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում: Ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն՝ ընտրություններին մասնակցող կուսակցության, դաշինքի լիազոր ներկայացուցիչը, վստահված անձը, համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը, քվեարկությանը…















