ազատ տվ
Բարսելոնան նոր ֆուտբոլիս ունի
Ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն տեղափոխվել է կատալոնական «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը: 19-ամյա խաղացողը «կապտանռնագույններին» կմիանա 2019 թվականի հունիսի 1-ից, երբ լրանա նրա պայմանագիրը «Թուլուզի» հետ: Նախկինում հաղորդվում էր, որ խաղացողի հետ կկնքվի 4 տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում պաշտպանը Լիգա-1-ում մասնակցել է 10 հանդիպման: Հաղորդում է armsport.am-ը։
ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված դեպքին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված միջադեպին: «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում», – գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին ավտոբուս՝…
ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից: ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարարը կալանավորվել է հոկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մայրապետյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ` Մայրապետյանն ազատ է արձակվել՝…
«Այնտեղ նման բան չի եղել, որ մի կողմից մի ազգության ներկայացուցիչներ են եղել, մյուս կողմից՝ այլ: Դա զուտ կենցաղային դեպք էր», – Ժանատ Սուլեյմանովը՝ Կարագանդայի դեպքերի մասին
Ղազախստանի ներքին գործերի փոխնախարար Ժանատ Սուլեյմենովը մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է Ամանորի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում մահվան ելքով խմբակային ծեծկռտուքի ժամանակագրությունն ու ուշագրավ մանրամասները: Ինչպես նշում է nur.kz-ն, կոնֆլիկտը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին: Մինչդեռ ոստիկանությունն ահազանգ է ստացել 4:40-ին: «Ծեծկռտուքին մասնակցել են ռեստորանի հաճախորդները, դրա տերերն ու աշխատակազմի անդամները: Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների…
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը
ՌԴ-ում այսուհետ կարգելվի չոր (փոշի) ալկոհոլի արտադրությունն ու վաճառքը: «Չոր ալկոհոլ» ասելով նկատի ունեն սննդային և ոչ սննդային ցանկացած արտադրանք, որից հնարավոր է ստանալ հեղուկ ալկոհոլ և որը պարունակում է մինչև 0,5% էթիլ սպիրտ: Օրենսդրական փոփոխության պատճառն այն է, որ սպառողը, չհետևելով արտադրողի ցուցումներին, ինքնակամ կարող են փոխել չափաքանակը՝ անկախ դրա պատրաստման խորհրդատվությունից, ինչը կարող է…
Հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան․ Արթուր Նավասարդյան
Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան գյուղի բնակիչ…
Թուրքիայում գործող հայկական թերթը պատրաստվում է հեռուստաալիք հեռարձակել
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը: «Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու: Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝…
Տոնական օրերին Արցախում ծնվել է 39 երեխա
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ 2018 թ. դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 39 երեխա, 24-ը՝ աղջիկ, 15-ը՝ տղա: Երեխաներից 28–ը ծնվել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում, 6-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու, 1-ը՝ Հադրութի շրջանային բուժմիավորումներում:
«2018 թվականի երկրորդ կիսամյակում «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի հատվել է մոտ 30 ծառ», – Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած ծառահատման հետ կապված․ «Քիչ առաջ խոսեցի «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Գոռի հետ։ Գոռը հավաստիացրեց, որ տեղյակ չեն եղել, որ ապօրինի հատման դեպքը մեկ ամիս առաջ արդեն հայտնաբերված և արձանագրված է եղել «Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցների կողմից և…
Սպասվում են ջրանջատումներ
Երևանի չորս վարչական շրջաններում և մեկ մարզում սպասվում է մինչև 22-ժամյա ջրանջատում: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Նուբարաշենին կից ձորակում «Գառնի-Երևան» ջրատարի վրա առաջացած վթարի վերացմամբ պայմանավորված, ս.թ. հունվարի 9-ին ժամը 10.00-ից մինչև հունվարի 10-ը ժամը 08.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների և բնակավայրերի ջրամատակարարումը. Նուբարաշեն վարչական շրջանի՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արին-Բերդի…
Սամվել Տեր-Սահակյանը «Վերգանիի Գավաթ» մրցաշարում միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը
Գրոսմայստեր Սամվել-Տեր-Սահակյանը գերազանց հանդես եկավ Իտալիայի միջազգային մրցաշարում: Իտալիայում կայացավ «Վերգանիի Գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 17 երկրների 42 շախմատիստ, այդ թվում՝ 12 գրոսմայստեր: Մրցաշարի մասնակիցների թվում էին հանրահայտ գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը և Բաադուր Ջոբավան: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Վերգանիի գավաթի խաղարկությունում հաջող հանդես եկավ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, որը…
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման առաջարկ են արել: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին հունվարի 8-ին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում: Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով», – ասաց Նաղդալյանը:
Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ
Երեկ` հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: Հիշեցնենք, որ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք` հայերի մասնակցությամբ, մեկ մարդ սպանվել է։ Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության…
«Այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ», – Նիկոլ Փաշինյանը՝ Կարագանդայի դեպքերի մասին
Այսօր` հունվարի 7-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին: «Ես, նախ, ուզում եմ ցավակցություն հայտնել զոհվածի հարազատներին և ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ ենթատեքստ, որովհետև ինչքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերը ազգային առումով միատարր չեն եղել, և մյուս խմբի մեջ` դանակահարողների…
Կարագանդայի հայ համայնքի ցավակցությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարագանդայի հայ համայնքը ցավակցություն է հայտնել քաղաքում տեղի ունեցած միջադեպի համար։ Հայ համայնքի ներկայացուցիչները տեսաուղերձով դիմել են Կարագանդայի բնակիչներին։ Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Древний Рим» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ տղամարդ: Կասկածյալներից երեքը հայեր են:















