ազատ տվ
Պեսկովը հաստատել է՝ Պուտինը շնորհավորել է Քոչարյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Պուտինը շնորհավորել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ամանորը և Սուրբ ծնունդը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Ավելի վաղ Պուտինը Քոչարյանին շնորհավորելով քաջառողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել: Քոչարյանը դեկտեմբերի 7-ից գտնվում է կալանքի տակ։
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ
Սիրիական բանակը մտել է Մանբիջ, որը մինչ այս գտնվում էր քուրդ զինյալների վերահսկողության տակ: Այս մասին հայտնել է Սիրիայի ԶՈւ գլխավոր շտաբը. հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ ինքնապաշտպանության քրդական ջոկատները կոչ են արել Դամասկոսին վերահսկողության տակ վերցնել իրենց կողմից լքված շրջանները թուրքական ներխուժումից դրանք պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն…
Թոֆիք Զուլֆուգարովն առաջարկում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել ուժային տարբերակով
Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիք Զուլֆուգարովը minval.az-ին տված հարցազրույցում առաջարկել է սպասել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը և դիմել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուժային տարբերակին։
Շտապօգնությունը տոն օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով
Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանը՝ ներկայացնելով Ամանորին և նախատոնական օրերին առողջապահական հաստատությունների աշխատանքային ռեժիմը: «Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», – ասաց նա: «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ ընդգծեց, որ…
Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել թագավորական ակումբի հետ կնքած պայմանագիրը․ Telemadrid
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել թագավորական ակումբի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Telemadrid-ը: 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Լուկա Մոդրիչը այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր»: «Ռեալը» կշարունակի բանակցել 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, որը, սակայն, աշխատավարձի…
Մունկի վեց նկարներ են կորել Նորվեգիայում Ստեներսենի հավաքածուից
Նորվեգիայում Էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի վեց գործեր են կորել Ստեներսենի հավաքածուից: Այս մասին իր հետաքննության մեջ հայտնում Է Dagbladet հրատարակությունը: Նկարների կորստի մասին հայտնի Է դարձել Ստեներսենի հավաքածուի վերստուգումից հետո: Մունկի թանգարանը, որը նկարների համար պատասխանատու Է 2010 թվականից, 26 կորած գործերի մասին հայտնել Է անցյալ տարի: Սակայն լրագրողները պարզել են, որ այս պահին կորել Է…
Նիկոլ Փաշինյանը ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ
Ռուսական հայտնի հանդես vedomosti.ru-ն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան ճանաչել է տարվա քաղաքական գործիչ։ Այս իրադարձությանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում՝ հղում տալիս vedomosti-ի տվյալ հրապակմանը։ «Իհարկե, հաճելի է ռուսական հեղինակավոր հանդեսի ընթերցողների կողմից տարվա քաղաքական գործիչ ճանաչվելը, բայց կարծում եմ պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե «գունավոր»…
Թրամփը համաձայնել է Բարաք Օբամայի հետ՝ ներգաղթյալների հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կիսվել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի հրապարակումամբ, որտեղ վերջինը խոսել է ապօրինի ներգաղթյալների մասին: Օբամայի թվիթում ասվում է, որ ԱՄՆ-ն պետք է «մեկընդմիշտ» լուծի ապօրինի ներգաղթի խնդիրը: «Ես միանգամայն համաձայն եմ» -այս խոսքով Թրամփը վերահրապարակել է Օբամայի գրառումը: ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններն այս հարցի շուրջ…
«Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ», – Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակեց այս տարվա ընթացքում իրենց հանդիպումների քանակի թեմայով։ «Արդեն հաշիվը կորցրել եմ` որ հանդիպումն է, բայց ինձ հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենաշատ այցելող առաջնորդներից եմ։ Վստահ եմ, որ սա ընդգծում է մեր առանձնահատուկ ռազմավարական հարաբերությունները, համոզված եմ, որ հարաբերությունների այս դինամիկան…
«Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են», – Վլադիմիր Պուտին
Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է, հարկավոր է պահպանել այդ շարժընթացը, ինչպես նաև այլ ուղղություններով երկու երկրների միջև փոխգործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում ՏԱՍՍ-ը։ «Մեր հարաբերությունները պետք չէ բնութագրել. դրանք իսկապես դաշնակցային հարաբերություններ են, որոնք ներառում են բավական մեծ բովանդակություն», –…
Ոստիկանները Ջրվեժի դպրոցներից մեկում 11 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել
Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում բացահայտվեց յուրացման դեպք։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացրել է որպես հնոցապան և պահակ ձևակերպված աշխատակիցների՝ առանձնապես խոշոր չափերի հասնող…
«Երևանցիների 81,1%-ը հեղափոխությունից հետո ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունները դրական է գնահատել», – Արամ Նավասարդյան
Երևանցիների 81,1%-ը հեղափոխությունից հետո ոստիկանության աշխատանքում տեղի ունեցած փոփոխությունները դրական է գնահատել: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ամփոփելով «Երևանցիները՝ Երևանի մասին» խորագրով հարցման արդյունքները: «Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Ոստիկանության աշխատանքի փոփոխությունները հեղափոխությունից հետո: Նրանց…
Ֆելիքս Ցոլակյանի հրամանով ՀՀ երեք մարզերում կտեղակայվեն ժամանակավոր հենակետեր՝ ձնաբքի ժամանակ օգնություն ցուցաբերելու նպատակով
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով դեկտեմբերի 27-ից ՀՀ Սյունիքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում տեղակայվել են ժամանակավոր հենակետեր՝ ավտոճանապարհներին ձնաբքի ժամանակ մարդկանց և տրանսպորտային միջոցներն անվտանգ տարածք տեղափոխելու և առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով: Փոխանցում է Infocom-ը։
Կառավարության որոշմամբ հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը
Կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները: Որոշումը հնարավորություն է տալիս ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերացվեն կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիսացող բնակելի ֆոնդը և հնարավոր կլինի վերականգնել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայրը:…














