Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հրաժարվել է երկարաձգել թագավորական ակումբի հետ կնքած պայմանագիրը: Այդ մասին հայտնում է Telemadrid-ը:
33-ամյա խորվաթ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թվականի ամռանը: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, Լուկա Մոդրիչը այս մրցաշրջանի ավարտից հետո ցանկանում է տեղափոխվել իտալական «Ինտեր»:
«Ռեալը» կշարունակի բանակցել 2018թ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի հետ, որը, սակայն, աշխատավարձի կտրուկ բարձրացում է պահանջում, ինչը ձեռք չի տալիս ակումբի ղեկավարությանը:
