ազգային անվտանգություն
Լարված իրավիճակ ԱԱԾ-ի դիմաց. քաղաքացիներին բերման են ենթարկում (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Լարված իրավիճակ է Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց: ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը, նրանց մի մասին բերման ենթարկեցին: Հայտնենք, որ ԲՀԿ ղեկավարը այժմ ԱԱԾ-ում հարցաքննվում է: Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ որ ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Ծառուկյանի տանը: https://www.facebook.com/newsamarm/videos/909108389572682/?epa=SEARCH_BOX
Բացահայտվել է 22 մլն. ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնայների կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտմենտում հարուցվել է քրեական գործ: «Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու դեմ պայքարում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, ՀՀ…
ԱԱԾ-ն ձերբակալել է Փաշինյանի կողմից Թրամփին շնորհավորելու վերաբերյալ կեղծ լուր տարածողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող օգտատերերին։ Մասնավորապես, ս.թ. հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ…
Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «1. Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: 2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: 3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի…
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ. «Ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներ և վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ: Անվտանգության մարմինները եղել ու մնում են պետականության հիմնասյուն-կառույցներից մեկը: Անցնելով դժվարին ճանապարհ՝ ծառայությունը կարողացել է դառնալ իր առաքելությունը հստակորեն գիտակցող և դրան…
Թրամփի նախկին օգնականի դատավճիռը կհրապարակվի եկող տարվա հունվարին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի դատավճիռը կհրապարակվի 2020 թվականի հունվարի 28-ին։ Այս մասին նշված է Վաշինգտոնի օկրուգային դատավոր Էմեթ Սալիվանի տարածած կարգադրությունում։ «Դատավճռիռը կկայացվի 2020 թվականի հունվարի 28-ին, ժամը 11.00-ին»,- նշվում է տեքստում։ Դատավճռի հրապարակումը արդեն մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում այն նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերի 18-ին։…
Գրենլանդիան՝ Դանիայի ազգային անվտանգության օրակարգի առաջնային հարց
Դանիան առաջին անգամ դիտարկել է Գրենլանդիային ազգային անվտանգության մասին իր օրակարգի առաջին տեղում՝ ետին պլան մղելով ահաբեկչության և կիբեռանվտանգության հիմնահարցերը: Այս մասին հաղորդում է BBC News-ը: Երկրի հետախուզության ծառայությունը կապել է առաջնահերթություններում փոփոխությունը Գրենլանդիայի նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետաքրքրության հետ։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել է կղզին ձեռքբերելու մտադրության մասին: Հետախուզության…
Վարչապետի ելույթը ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ խորհրդակցությանը։
«Իմ քայլը» նահանջեց աղմկահարույց օրինագծից
Մենք առաջարկում ենք խորհրդարանին դեմ քվեարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկած օրինագծերի փաթեթին: Հոկտեմբերի 22-ին ԱԺ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց Պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» դաշինքը…
Թուրքիան երկարաձգել է Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունների անցկացման մանդատը
Թուրքիայի խորհրդարանը մեկ տարով երկարաձգել է Իրաքի և Սիրիայի տարածքներում ռազմական գործողությունների անցկացման մանդատի ժամկետը: Այս մասին հայտնում է Anadolu-ն: Խորհրդարանին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մակագրությամբ ներկայացված փաստաթղթում ասվում է, որ Թուրքիայի հարավային շրջանները շարունակում են վտանգի տակ մնալ, և որ դա հարվածում է Թուրքիայի ազգային անվտանգությանը: Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Սիրիայում ռազմական գործողությանն ընդառաջ Մոգերինին…
Օրվա հրամայական է հստակ ձևակերպել տեղեկատվական և կիբերանվտանգության ոլորտում Հայաստանի ազգային շահը․ Անժելա Խաչատրյան
Azat TV մեդիանախաձեռնությունը զրուցել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանի հետ: Հիշեցնենք,որ Ներկայումս ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման շուրջ քննարկումներ կառավարության անդամների, քաղաքական ուժերի, քաղհասարակության և մի շարք այլ շահագրգիռ ոլորտների ներկայացուցիչների հետ: Օրերս Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի ունեցած Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքային հանդիպմանն եք մասնակցել: Կխնդրենք տալ Ձեր մեկնաբանությունն ու…
Հայտնի է, թե ով է փոխարինելու Բոլթոնին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական է նշանակել Ռոբերտ Օ՛Բրայանին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է թվիթերյան իր էջում՝ գովելով Օ՛Բրայանի գործունեությունը մինչ այդ նրա զբաղեցրած պաշտոնում։ Նշենք, որ մինչ նոր պաշտոնը ստանձնելը Օ՛Բրայանը ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պատանդների հարցերով վարչության ղեկավարի հատուկ դեսպանն էր։ I am pleased to announce that I…
Թրամփը հայտնել է, որ Բոլթոնին փոխարինող 5 թեկնածու կա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել՝ ըստ որի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։ Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։ «Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում, և որոնց ես համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- մանրամասնել է…
Գործ ունենք պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործության հետ. Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց հետաքրքիր է, որ առավել կարևոր հարցն է մնացել ուշադրությունից դուրս։ Եթե դեռ կոմունիստական վարչակազմի օրոք է ԿԳԲ-ն իր տեղական հայաստանյան կառույցից արխիվները վերցնում, դեռ ինչ-որ տեղ տրամաբանական հիմք կա, բայց երբ անկախ կոչվող պետության ազգային անվտանգության ծառայության արխիվներն են հայտնվում ենթադրաբար ռուսական ՖՍԲ/ԿԳԲ-ի տնօրինության տակ, ապա…
ԱԽ քարտուղարը հանդիպել է քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային անվտանգության գրասենյակից։ Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց առկա պատկերացումները պատրաստվող փաստաթղթի բովանդակության, նպատակների եւ այն շրջանակող արժեքների ու շահերի մասին, ինչպես նաեւ ընթացող աշխատանքները եւ գրանցված արդյունքները։ Հաջորդիվ տեղի…















