fbpx
Աշխարհ

Թրամփի նախկին օգնականի դատավճիռը կհրապարակվի եկող տարվա հունվարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Մայքլ Ֆլինի դատավճիռը կհրապարակվի 2020 թվականի հունվարի 28-ին։ Այս մասին նշված է Վաշինգտոնի օկրուգային դատավոր Էմեթ Սալիվանի տարածած կարգադրությունում։

«Դատավճռիռը կկայացվի 2020 թվականի հունվարի 28-ին, ժամը 11.00-ին»,- նշվում է տեքստում։

Դատավճռի հրապարակումը արդեն մի քանի անգամ հետաձգվել է։ Սկզբում այն նախատեսված էր 2018 թվականի դեկտեմբերի 18-ին։

Գործը քննվում է 2016 թվականին ԱՄՆ նախագահի ընտրություններին ՌԴ-ին վերագրվող միջամտության հետաքննության շրջանակում։ Անցած տարվա փետրվարին Ֆլինը ստիպված էր հրաժարական տալ այն պատճառով, որ լրիվ չափով չէր տեղեկացրել փոխնախագահ Մայքլ Փենսին Սերգեյ Կիսլյակի հետ զրույցների մասին, որն այն ժամանակ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանն էր։

Թրամփը և նրա առանցքային գործընկերները բազմիցս հերքել են ռուսաստանցի պաշտոնական անձանց հետ որևէ անիրավաչափ շփումների կասկածները 2016 թվականի ընտրարշավի ժամանակ։ Մոսկվան նույնպես բազմիցս հերքել է պնդումները ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձերի մասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ