այց

  • Լիտվայի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում – 2025

    Լիտվայի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության հուշահամալիրում – 2025

    2025 թվականի ապրիլի 15-ին Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունը այցելել է Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Պատվիրակությունը ծաղկեպսակներ և ծաղիկներ է դրել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

  • Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան՝ աշխատանքային այցով

    Հայաստանի պաշտպանության նախարարը մեկնել է Հնդկաստան՝ աշխատանքային այցով

    Փետրվարի 8-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստանի Հանրապետություն։ Այցի մանրամասները և նպատակները, այս պահին, հրապարակված չեն։ Հայաստանն ու Հնդկաստանը երկարամյա բարեկամական կապեր ունեն։ Երկու երկրներն էլ կարևորում են տարածաշրջանային անվտանգության ապահովումը։ Հայտնի է, որ վերջին տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանի համար ռազմական տեխնիկայի կարևոր մատակարար՝ տրամադրելով զինտեխնիկայի մի…

  • Իրանի նախագահը առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա. Քալըն

    Իրանի նախագահը առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա. Քալըն

    Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին առաջիկա շաբաթներին կարող է այցելել Թուրքիա, տեղեկացրել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը, փոխանցել է Mehr-ը։ «Նման այց նախատեսված էր։ Այցը հետաձգվել է որոշակի պատճառներով։ Այժմ ընթացակարգի վերաբերյալ բանակցություններ են վարվում, ես կարծում եմ, որ այցը տեղի կունենա առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է Քալընը NTV հեռուստաալիքի հարցազրույցում։ Նա…

  • Սպասվում է Իրանի խորհրդարանի խոսնակի այցն Ադրբեջան

    Սպասվում է Իրանի խորհրդարանի խոսնակի այցն Ադրբեջան

    Առաջիկայում Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամեդ Բագիր Ղալիբաֆը կայցելի Ադրբեջան։ Այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը՝ գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հուսեյն Ամիր Աբդուլլահիանը նշել է, որ այցը դրական դեր կունենա երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում։

  • ԱԻ նախարարը Տավուշի մարզում է

    ԱԻ նախարարը Տավուշի մարզում է

    Երկօրյա աշխատանքային այցով Տավուշի մարզում էի։ Այցի շրջանակում եղել եմ Տավուշի մարզային փրկարարական վարչությունում, որից հետո շրջել Դիլիջանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Իջևանի, ինչպես նաև սահմանամերձ այլ հրշեջ-փրկարարական ջոկատներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: «Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի ՀՓՋ-ն համալրվել է «Ուրալ» մակնիշի նոր ավտոմեքենայով։ Կարևորելով սահմանային հենակետերի նշանակությունը՝…

  • Փաշինյանը երկօրյա այցով կլինի Ռուսաստանում․ նա հանդիպելու է Պուտինին

    Փաշինյանը երկօրյա այցով կլինի Ռուսաստանում․ նա հանդիպելու է Պուտինին

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 19-20-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Միրզոյանը Շոֆերին է ներկայացրել ԼՂ-ում ստեղծված իրավիճակը ՀՀ հիմնախնդրի լուծումը եթե գտնվեց, իշխանափոխություն կլինի. Ն. Այվազյան «Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և…

  • ՄԻՊ-ն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» կենտրոն

    ՄԻՊ-ն այցելել է աուտիզմ ունեցող երեխաների ու երիտասարդների «Իմ ուղին» կենտրոն

    Երեկ՝ ապրիլի 4-ին Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Իմ ուղին» ցերեկային կենտրոն, որտեղ սոցիալ-վերականգնողական ծառայություններ են ստանում աուտիզմ ունեցող երեխաներն ու երիտասարդները: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների պաշտպանի Facebook-ի էջից։ ՄԻՊ-ը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ցանցի վեհաժողովին ՄԻՊ-ը ընդունել է Անհետ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն «Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է կենտրոնի…

  • Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը

    Հայաստան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը

    Այսօր՝ մարտի 31-ին, աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ Նշվում է, որ այցը տևելու է մինչև ապրիլի 1-ը։ Ըստ աղբյուրի՝ ապրիլի 1-ին Ռաուն Արտգործանախարարությունում հանդիպելու է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ, որից…

  • Միրզոյանը այսօր այցով կգտնվի Վրաստանում

    Միրզոյանը այսօր այցով կգտնվի Վրաստանում

    Այսօր՝ մարտի 29-ին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վրաստանում։ Այս մասին Facebook-ում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։ Նշվում է, որ Վրաստանում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, ինչպես նաև կհանդիպի փոխվարչապետ, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանիի հետ։

  • Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ

    Արարատ Միրզոյանը հանդիպել է գերմանացի գործարարների հետ

    Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Մյունխենում։ Նա այսօր՝ փետրվարի 19-ին, հանդիպել է գերմանացի գործարարների հետ: Այս մասին Facebook-ում գրել է ՀՀ ԱԳՆ մամուի խոսնակ Վահան Հունանյանը։ Այս մասշտաբի ներդրումային ծրագիր մինչ այս չի իրականացվել․ Փաշինյանը մանրամասնեց Հյուսիս-Հարավի վերաբերյալ Վահան Քերոբյանը մասնակցել է Բուխտա Յուգի շնորհանդեսին Նշվում է, որ Միրզոյանի…

  • Պատգամավորն Ալավերդիում այցելել է մարզադպրոց, գույքագրվել են խնդիրները՝ լուծման նպատակով

    Պատգամավորն Ալավերդիում այցելել է մարզադպրոց, գույքագրվել են խնդիրները՝ լուծման նպատակով

    ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն Այց է կատարել Ալավերդու Օլեգ Գորբունովի անվան մանկապատանեկան մարզադպրոց։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ Վարդենիսում կտեղադրվեն աղբամաններ․ համայնքապետարանը 120 հատ ձեռք է բերել Գոլդեն Փելիսի վաճառքից տարեկան 300 մլն ուղղվելու է Ծաղկաձորի բյուջե «Մարզադպրոցը հատկապես հանդբոլ և ֆուտզալ մարզաձևերում Ալավերդին ըստ արժանվույն ներկայացրել…

  • Կանցլեր Շոլցը Կևում է․ նա հանդիպելու է Զելենսկիի հետ

    Կանցլեր Շոլցը Կևում է․ նա հանդիպելու է Զելենսկիի հետ

    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր այցելել է Ուկրաինա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է «Ուկրաինա-24»-ը։ Նշվում է, որ կողմերը քննարկելու են անվտանգության հետ կապված հարցեր։ Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի արտգործնախարարը դրական է գնահատել այն հանգամանքը, որ մինչև Մոսկվա այցելելը, Շոլցը այց է կատարել Կիև։

  • Նոր գույք՝ Գորիսի պատանի ձյուդոիստների համար. մարզադպրոց է այցելել Կարեն Գիլոյանը

    Նոր գույք՝ Գորիսի պատանի ձյուդոիստների համար. մարզադպրոց է այցելել Կարեն Գիլոյանը

    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, նախարարության սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը և այլ ներկայացուցիչներ երեկ՝ փետրվարի 3-ին, այցելել են Գորիսի մանկապատանեկան մարզադպրոց՝ գույքով զինելու մարզադպրոցի՝ վերջերս բացված ձյուդոյի խմբակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Ամերիկացի Չեն Նեյթանը…

  • Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի որոշ համայնքներ ու հետաքրքրվել խնդիրներով

    Արցախի նախագահը այցելել է Մարտակերտի որոշ համայնքներ ու հետաքրքրվել խնդիրներով

    Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանի Գառնաքար, Շահմասուր, Ծմակահող և Հաթերք համայնքներում: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։ Բնակարանամուտի հերթական արարողությունն է տեղի ունեցել Մարտակերտում Արցախի ԱԺ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ․ Պողոսյան «Երկրի ղեկավարը տեղերում հետաքրքրվել է առկա խնդիրներով, լսել բնակիչների զբաղվածությունն ապահովելու հետ կապված…

  • Գարեգին Բ-ն մեկնեց ԱՄՆ

    Գարեգին Բ-ն մեկնեց ԱՄՆ

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր՝ փետրվարի 1-ին, հայրապետական այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ ԱՄՆ-ում Կաթողիկոսը հանդիպումներ կունենա Մայր Աթոռի բարերարների հետ` քննարկելու Մայր Աթոռի կողմից իրականացվող ծրագրերը: