անկարգություններ
Նոր Օռլեանի քաղաքագլուխը ներողություն կխնդրի 128 տարի առաջ 11 իտալացիների լինչահարման համար
Նոր Օռլեանի քաղաքագլուխ ԼաԹոյա Քանթրելը մտադիր է ներողություն խնդրել ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր Լինչի դատաստանի համար, որը տեղի է ունեցել 128 տարի առաջ: Ինչպես ապրիլի 1-ին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, ամերիկաիտալական մշակութային կենտրոնում իր առաջիկա ելույթի ընթացքում Քանթրելն, ինչպես սպասվում է, հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ և ներողություն կխնդրի 1891 թվականին 11 իտալացի ներգաղթյալների մահվան համար։…
Մեքսիկական բանտում զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել
Մեքսիկայի հյուսիս-արևելքում գտնվող Նուևո-Լեոն նահանգի «Տոպո-Չիկո» բանտում տեղի է ունեցել զանգվածային անկարգություն, ինչի հետևանքով ավելի քան 10 բանտարկյալ է տուժել: Այս մասին տեղեկացնում է El Universal թերթը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ անհնազանդության պատճառը մի քանի հարյուր դատապարտյալի այլ ուղղիչ հիմնարկներ տեղափոխելու որոշումն է: Տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել: Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարին «Տոպո-Չիկոյում» տեղի են ունեցել…
Վենեսուելա-Բրազիլիա սահմանին բախումների զոհ է դարձել 25 մարդ
Բրազիլիայի հետ սահմանակից վենեսուելական Բոլիվար նահանգում շարունակվում են անկարգությունները, որոնք ծայր էին առել փետրվարի 23-ին։ Բախումների զոհ է դարձել 25 մարդ։ Այս մասին հայտնում է TVV հեուստաալիքը։ «Սանտա-Էլենա-դե-Ուայրեն շրջանում փետրվարի 23-ին ապստամբության ճնշման ժամանակ ուժայինները կրակել են ավելի քան 25 մարդու»,- ասել է Բոլիվարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռոմել Գուսմանա։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս…
Մեծ Բրիտանիայի թագուհին կտարհանվի, եթե Brexit-ից հետո անկարգություններ լինեն
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին և արքայական ընտանիքի անդամներին կարող են տարհանել Լոնդոնից, եթե առանց համաձայնագրի «Բրեքսիթ»-ը հանգեցնի անկարգությունների: Այս մասին հայտնել է բրիտանական Sunday Times-ը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ «Սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միության միջուկային հարվածի դեպքում միապետին փրկելու ծրագիրը հարմարեցվել է «Բրեքսիթ»-ի վատ սցենարին: Եթե մարտի 29-ից հետո Մեծ…
Չիլիում բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների
Չիլիի հարավային հատվածում գտնվող Վալդիվիա քաղաքում ձկնորսությունը կարգավորող օրենքների փոփոխությունների հետ կապված բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները, ի նշան բողոքի, կառուցել են արգելապատնեշներ և այրել անվադողեր: Սրան ի պատասխան՝ իրավապահ մարմինները կրակ են բացել ռետինե փամփուշտներից, կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:







