fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագուհին կտարհանվի, եթե Brexit-ից հետո անկարգություններ լինեն

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդին և արքայական ընտանիքի անդամներին կարող են տարհանել Լոնդոնից, եթե առանց համաձայնագրի «Բրեքսիթ»-ը հանգեցնի անկարգությունների: Այս մասին հայտնել է բրիտանական Sunday Times-ը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին:

Հաղորդվում է, որ «Սառը պատերազմի» տարիներին Խորհրդային Միության միջուկային հարվածի դեպքում միապետին փրկելու ծրագիրը հարմարեցվել է «Բրեքսիթ»-ի վատ սցենարին: Եթե մարտի 29-ից հետո Մեծ Բրիտանիայում զանգվածային ցույցեր սկսվեն, արքայական ընտանիքի անդամները կտեղափոխվեն հույժ գաղտնի վայր:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիային 2 ամսից քիչ ժամանակ է մնացել Եվրոպական Միության կազմից դուրս գալու համար, սակայն Բրիտանիայի կառավարությունը մերժել էր Լոնդոնի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագիրը և փաստաթղթում փոփոխություններ առաջարկել: Միևնույն ժամանակ, ԵՄ-ն հայտարարել է, որ «Բրեքսիթ»-ի հարցում կողմերի ձեռք բերած համաձայնագիրը քննարկման ենթակա չէ:

Հիմնական անհամաձայնությունը վերաբերում է «Բրեքսիթ»-ից հետո Մեծ Բրիտանիայի կազմում գտնվող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև սահմանին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ