աննա դանիբեկյան
Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նոր բողոք են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան: Պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 20-ին կայացված որոշումը, որով անփոփոխ էր մնացել Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Պաշտպանական կողմը պահանջում է նոր երևան եկած հանգամանքով՝ ՍԴ-1480 որոշմամբ, բեկանել…
Փաստաբանի և դատախազի միջև թեժ ընդհարում եղավ Քոչարյանի գործով նիստին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատարան են ներկայացրել ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպաններ Արամ Օրբելյանը, Հովհաննես Խուդոյանը, Ռուբեն Սահակյանը, ամբաստանյալ Արմեն Գևորգյանը և նրա պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը, ամբաստանյալ Սեյրան Օհանյանը և նրա պաշտպաններ Կարեն Մեժլումյանը, Ինեսա Պետրոսյանը, ինչպես նաև ամբաստանյալ Յուրի Խաչատրուրովը…
Գասպարին պաստառի պատճառով հեռացվեց դատական նիստերի դահլիճից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քիչ առաջ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով դատական նիստը: Նիստի մեկնարկին ակտիվիստ Վարդգես Գասպարին հեռացվեց նիստերի դահլիճից: Նա իր հետ պաստառ էր բերել դատարան, որը պարզեց Քոչարյանին դատական նիստերի…
Քոչարյանի գործով դատավորը քննարկում է ինքնաբացարկի միջնորդությունը
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի մասին միջնորդություն է ներկայացրել: Փաստաբանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 20-ին դատավորը մերժել է Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու միջնորդությունը, ընդ որում, նշվել է նախկին նախագահի կողմից քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, իսկ քննության վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ դատարանը հաստատեց, որ ռիսկերը նվազել են, սակայն դեռևս պահպանվում են: Փաստաբանը նշեց…
Աննա Դանիբեկյանը երկակի ստանդարտներով է առաջնորդվում․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Դատավոր Աննա Դանիբեկյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առաջնորդվում է երկակի ստանդարտներով: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը: Նրա խոսքով՝ գրավի դիմաց ազատ արձակման մասին միջնորդության հարցով դատարանի նախորդ որոշումը ճանաչել է քննությունից խուսափելու կասկածների բացակայությունը, սակայն համարել է, որ կան կասկածներ գործընթացի վրա ճնշման վերաբերյալ: «Չնայած դրան՝ դատախազները շարունակում են…
Հերթական անօրինական որոշումն է․ Լևոն Քոչարյան
Միամտություն կլիներ արդարադատություն ակնկալել դատավոր Դանիբեկյանից: Այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը, որը մերժեց նախկին նախագահի փաստաբանների միջնորդությունը նրան գրավով ազատելու մասին: «Սա հերթական անօրինական որոշումն է»,-ընդգծեց Լևոն Քոչարյանը: Նա նաև նշեց, որ որոշումը սպասելի էր, քանի որ դատավորը վաղուց ցույց է տվել, որ ստիպված…
Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց միջնորդությունը
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց դատարանի որոշումը՝ մերժելով Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանները միջնորդել էին գրավով փոխարինել Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը՝ գրավի չափը թողնելով դատարանի…
Դատարանը մերժեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը։ Ըստ դատարանի որոշման՝ դատարանը մերժել է փոխել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցը: Գևորգյանին նաև թույլ չտրվեց մեկնել Ավստրիա: Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Արմեն Գևորգյանի պաշտպանական կողմը հայտարարեց,…
Արմեն Գևորգյանի խափանման միջոցի վերաբերյալ վճիռը կհրապարակվի վաղը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 7-ի նիստում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իքնաբացարկի միջնորդությունը մերժելուց հետո անցավ գործով անցնող մեկ այլ ամբաստանյալի՝ Արմեն Գևորգյանի պաշտպանների միջնորդությունները քննարկելուն: Նախ՝ պաշտպանական կողմը հայտարարեց, որ Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ ստորագրություն չհեռանալու մասին հիմքերը ոչ իրավաչափ են, ուստի պետք է այն վերացնել: Եվ երկրորդ՝ ինչպես նշեց Գևորգյանի պաշտպանական կողմը, եթե…
Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 7-ին, մերժեց Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի ինքնաբացարկի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Այն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպանը՝ պատճառաբանելով Քոչարյանի նկատմամբ դատավորի դրսևորած վարքագիծը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա…
Կարգադրիչները վերցրին «Վնգստալու արվեստը» գրությամբ պաստառները․ միջադեպ Քոչարյանի դատին
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Դատական նիստի մեկնարկին միջադեպ տեղի ունեցավ դահլիճում ներկա Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, և մեղադրանքի կողմի կողմնակիցների միջև։ Երբ դատական նիստերի դահլիճ մտավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա աջակիցները վանկարկեցին «Քոչարյան հերոս», ինչը դուր չեկավ…
Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի Աննա Դանիբեկյանին
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու մտադրության մասին նախորդ դատական նիստին հայտնել էր պաշտպան Հայկ Ալումյանը՝ պատճառաբանելով Քոչարյանի…
Պիցցայի դոզայի տակ մնացած յուրաքանչյուրը պետք է քաջ իմանա, որ իրենց պեշկի նման հերթով զոհաբերելու են․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ինչպես և սպասելի էր՝ ոʹչ Քոչարյանի գրասենյակը, ոʹչ աջակիցների խմբակը, ոʹչ նրա ընտանիքը, մասնավորապես Լևոն ու Սեդրակ Քոչարյանները, հայտարարություն չտարածեցին դատավոր Աննա Դանիբեկյանի վրա հարձակման /դեհ, իմ վրա հարձակումն էլ չասած/, անգամ՝ հանուն իրենց վոժդի իրենց ազատությունը վտանգած նարկոբարիգի ու նրա հանցակցի վերաբերյալ։ Նորմալ է, ոնց դա…
Դատարանը բավարարեց նաև Սարգիս Օհանջանյանին կալանավորելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց դատավոր Աննա Դանիեբեկյանին օրերս հետապնդած երիտասարդներից Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2689131374464269
Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
ՀՀ ՔԿ մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը»: Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ երկու անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2688758377834902















