Աննա Հակոբյան

  • Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են պատերազմում անմահացած զինծառայողի ընտանիքին

    Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են պատերազմում անմահացած զինծառայողի ընտանիքին

    Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․ «Այսօր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք Արմավիրի մարզի Այգեվան գյուղ` պատերազմում անմահացած ժամկետային զինծառայող Վահան Աղախանյանի ընտանիքին»:  

  • Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել․ դեսպանություն

    Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրը որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել․ դեսպանություն

    Տարբեր լրատվականների կողմից և սոցիալական հարթակներում տարածվող տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության դեպքի վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական աղբյուր չի հաստատել։ Այս մասին գրում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Այն լուսանկարում պատկերված կինը, որը տեղադրվել է այդ նյութի ներքո, ողջ և առողջ է և առնչություն չունի ենթադրյալ դեպքի հետ։ Դեսպանությունը կապի մեջ է Նիդերլանդների իրավապահ մարմինների…

  • Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Փաշինյանն ու Աննա Հակոբյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի Facebook-ի պաշտոնական էջից, որտեղ նա նաև տեսանյութ է հրապարակել։ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին ակտիվորեն դիմել պոլիկլինիկաներ ու պատվաստվել: «Ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ մեծ է հավանականությունը, որ 2021 թվականի երկրորդ կեսին առաջատար…

  • Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Հիշատակի եռերգության եզրափակիչ համերգին

    Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Հիշատակի եռերգության եզրափակիչ համերգին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Համերգն անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: «Հիշատակի եռերգություն» խորագիրը կրող միջոցառումների շարքն ամփոփվել է Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ով՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի…

  • Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դստեր ու որդու հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Տեսանյութը՝ News.am-ի։

  • Նա մեծ հայրենասեր էր. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը` Վարդան Գրեգորյանի մահվան մասին

    Նա մեծ հայրենասեր էր. Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը` Վարդան Գրեգորյանի մահվան մասին

    Նիկոլ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը ցավակցական խոսք են հղել Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցականում ասվում է․ «Իմ եւ կնոջս՝ Աննա Հակոբյանի անունից ցավակցում եմ անվանի մտավորական Վարդան Գրեգորյանի մահվան կապակցությամբ։ Սփոփանքի եւ վշտակցության խոսքեր ենք ուղղում նրա ընտանիքին, հարազատներին, բարեկամներին եւ գործընկերներին։ Վարդան Գրեգորյանը…

  • Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չեմ տեսել․ Հովհաննիսյան

    Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյան չեմ տեսել․ Հովհաննիսյան

    Արծրուն Հովհաննիսյանը խորհրդարանում ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ։ Նա ասաց, որ Աննա Հակոբյանին պատերազմի ընթացքում նույնիսկ մեկ վայրկյանով չի տեսել ու հրապարակված լուսանկարը կեղծ է։ Հովհաննիսյանը նշեց, որ լրագրողները պահանջեն լուսանկարը հրապարակողներից ցույց տալ այդ նկարի նախորդող և հաջորդող րոպեների նկարները ու կհամոզվեն, որ այն կեղծ է։

  • Մանսավոր այց է եղել, տուն գնելու հարց չի եղել․ Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Մոսկվա այցի մասին

    Մանսավոր այց է եղել, տուն գնելու հարց չի եղել․ Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Մոսկվա այցի մասին

    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի եղբայր՝ ԱԺ «Իմ քայլը» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը խոսել է քրոջ Մոսկվա կատարած այցի մասին։ Դրա վերաբերյալ հարցին ի պատասխան, Հակոբյանը ասաց, որ այցը մասնավոր է եղել ու ոչ մի քաղաքացիության կամ բնակարան գնելու հարց չի լուծվում։ Նա այդ լուրերն անվանեց զավեշտալի։ Պատգամավորն ասաց նաև, որ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, չի մեկնել…

  • Վազգենի որդիները դեռ կհասկանան իրենց հոր քաջությունն ու հերոսությունը․ Աննա Հակոբյան

    Վազգենի որդիները դեռ կհասկանան իրենց հոր քաջությունն ու հերոսությունը․ Աննա Հակոբյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Աժ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ այցելեցինք պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին՝ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում։ Վազգենը չորս որդու հայր է։ Եվ չնայած այս հանգամանքը ազատում էր նրան պատերազմին մասնակցելու «պարտավորությունից», նա կնոջ՝ էմմայի հորդորներին ի պատասխան ասել է. Ինչպես տանը մնամ, երբ գյուղի…

  • «Իմ քայլը» հիմնադրամն այսուհետ կիրականացնի միայն մարդասիրական ծրագրեր

    «Իմ քայլը» հիմնադրամն այսուհետ կիրականացնի միայն մարդասիրական ծրագրեր

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Այսօր տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները. 1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: 2. Պայմանավորված պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար վիճակով փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամը` այսուհետ…

  • Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ դիրքապահ կանանց ջոկատի առօրյայից

    Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել՝ դիրքապահ կանանց ջոկատի առօրյայից

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է տեղադրել, որոնց կից գրված է․ «Քանի որ դիրքերից իմ տեսաուղերձում միայնակ լինելուս հանգամանքը և իմ կողքին կանգնած զինված դիրքապահը (մեր ջոկատի աղջիկներից մեկն է), մեր շատ հայրենակիցների անհանգստացրել է, տեղադրում եմ մի քանի լուսանկար մեր առօրյա կյանքից»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/829697497822808?__cft__%5B0%5D=AZXsodZx6GZUmhBjrg_vosh1qOa3h1RU-Dcia7lN64gdFJU6cVq-9W_6wpri0iWXJDVwK_C1FQbC0frggys0Ynd5FP_qvVfT-TUpwEM92fCjiOzO3FI3yi1Q0AqEUs9ixHKikWXurylcR-y7-74YhHDV&__tn__=%2CO%2CP-R

  • Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել առաջնագծից

    Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել առաջնագծից

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մեր դիրքում»։ https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/829605511165340?__cft__%5B0%5D=AZW3CBpYp2aw_4rW7nepNwLOW63Wcw6cdE2rKIyk8X7l2-sHe8UfG_9xhyicuLizfHWfWBbdb2GbxdDLiu-8unumADY3FI7VFbBIx823weTccgj5KDhHn2e_Ffnih8PdXcq-9u16E25WK_wh_2WM0Pg8ex6JcGElxIHmxhugRTM2nQ&__tn__=%2CO%2CP-R

  • Այդ նույն կանայք կրկին դժգոհ են․ Աննա Հակոբյան

    Այդ նույն կանայք կրկին դժգոհ են․ Աննա Հակոբյան

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Երբ երկու տարի առաջ նախաձեռնեցի Կանայք հանուն խաղաղության արշավը ինչ-որ կանանց կողմից արժանացա սուր քննադատության։ «Խաղաղություն եք մուրում։ Մենք խաղաղություն մուրացող ազգ չենք, մենք կռվող ու պայքարող ենք, հայ կինը ուժեղ է, պետք լինի ինքն էլ զենք կվերցնի ձեռքը»,-ասում էին նրանք։ Ինձ մեղադրում էին թուլության…

  • Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես, կսկսենք զինվորական պարապմունքներ. Հակոբյան

    Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես, կսկսենք զինվորական պարապմունքներ. Հակոբյան

    ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։ Մենք ո’չ հայրենիք, ո’չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»։