Աննա Հակոբյան
Վարչապետը տիկնոջ հետ մասնակցել է պաշտոնական ընթրիքի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ, նոյեմբերի 19-ի երեկոյան Թունիսի Ջերբա քաղաքում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի անունից տրված պաշտոնական ընթրիքին: Ընթրիքի ընթացքում հնչել են հայկական ժողովրդական և դասական կատարումներ, ցուցադրվել ռուանդական ժողովրդական պարային կատարումներ: Վարչապետի աշխատանքային այցը Թունիս ավարտվել է:
Բրիջիտ Մակրոնը Ելիսեյան պալատում հյուրընկալել է Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի տիկին Անա Հակոբյանը հյուրընկալվել է Ելիսեյան պալատում: Այս մասին տեղեկանում ենք Աննա Հակոբյանի Ֆեյսբուքի էջից: «Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երևանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր և տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե…
Կապանում Վարչապետի տիկինը հանդիպում է ունեցել պատանի գյուտարարի հետ
Սյունիքում գտնվող Աննա Հակոբյանը hուլիսի այսօր Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մնչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ: «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում նրա նախագիծը ժյուրիի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը։ Վարչապետի տիկնոջը դիմավորել և իրենց տուն է ուղեկցել Արտյոմը, ներկայացրել գյուտը: 11-րդ դասարանի աշակերտը համակարգչի հովացուցիչի միջոցով ինքնաշեն համակարգ է…
Աննա Հակոբյանը հյուրընկալվել է Նիցցայի քաղաքապետարանում
Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին վարչապետի տիկինն ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։ Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, հայտնել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը, ապա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում…
Երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք. Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցյուրիխում հասցրեցի տեսնվել մեր սիրելի հայրենակիցներից Վարդան Սերմաքեշի հետ։ Երկար և ծանր դադարից հետո խոսելու շատ նյութ ունեինք։ Ջերմությամբ եմ հիշում 2018, 2019 թվականների այցերս Շվեյցարիա՝ մասնավորապես Ժնևի հայ համայնքի ներկայացուցիչների հետ շփումներս։ Անհամբեր սպասում եմ նրանց բոլորին կրկին՝ առողջ…
Աննա Հակոբյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների ղեկավար Աննա Հակոբյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն՝ մանկատան բնակիչների հրավերով։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։ ՀՀ-ում հույների նկատմամբ խտրականության որևէ դեպքի չեմ առնչվել․ Մարիա Լազարևա Հիսուսի արձանը լինելու է ամենալավը ու դարերի պատմություն է ունենալու․ Ծառուկյան «Մի բան ինձ համար ակնկայտ…
Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը
Հուլիսի 24-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մասնակցել է աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտի արարողությանը:
Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ ծիծաղեցինք
Հուլիսի 12-ին Աննա Հակոբյանը հանդիպել է Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց։ «Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր: Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն…
Իմ ընտրությունը 17 տարեկանում, այսօր, վաղը, և հավետ․ Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը Facebook-ի էջում հրապարակել է ամուսնու, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լուսանկարը՝ ընդգծելով, որ իր ընտրություն կատարել է 17 տարեկանում։ «Երբ ընտրատեղամասից տուն վերադարձանք, ես ու Արփին սկսեցինք մուլտ նայել, անցավ ահագին ժամանակ մեկ էլ Արփին ասաց. -Մամ, բա դու էսօր ո՞ւմ ընտրեցիր։ Արփին արդեն գիտի, թե ինչ է ընտրությունը եւ ինչ…
Աննա Հակոբյանը Հանրապետության տոնի առթիվ այցելել է Հաղթանակ զբոսայգի
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Հանրապետության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: «Հաղթանակ» զբոսայգում այսօր՝ Մայիսի 28-ին»,- գրել է Աննա Հակոբյանը Facebook-ի իր էջում՝ կից հրապարակելով լուսանկարներ: https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/953863445406212
Էկոնոմիկայի նախարարի նորանշանակ տեղակալը Նիկոլ Փաշինյանի կինը չէ
Այսօր՝ մայիսի 20-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աննա Հակոբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Շատ լրատվամիջոցներ այս տեղեկատվությունը տարածում են այնպիսի վերնագրով, որ կարծիք է ստեղծվում, որ վարչապետը իր կնոջն է նշանակել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ: Նրանք հասկանալով, թե ինչպես կհասկացվի այս տեղեկատվությունը հանրության կողմից շարունակում են մանիպուլացնել և սրել երկրում ներքաղաքական վիճակը: Հայտնենք, քիչ…
Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են 10-րդ երեխային սպասող Քեսաբլյանների ընտանիքին
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը այց են կատարել Այգեվան գյուղ։ Այցի ընթացքում նրանք հյուրընկալվել են նաև Քեսաբլյանների ընտանիքում, որտեղ շուտով ծնվելու է ընտանիքի տասներորդ զավակը: Այս մասին տեղեկանում ենք Հակոբյանի Facebook-ի էջից։ «Ընտանիքի հայրը՝ Վովա Քեսաբլյանը, հորդորում է հայ ընտանիքներին չվախենալ շատ երեխաներ ունենալուց. յուրաքանչյուր երեխա իր հետ նոր…