ապրիլյան պատերազմ
Սեյրան Օհանյանը չի հրավիրվել Ապրիլյանի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձանժողով
Սեյրան Օհանյանը չի հրավիրվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Այս մասին քիչ առաջ Շենգավիթի դատարանում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հիշեցնենք , որ խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովը արդեն չորրորդ ամիսն է, ինչ գործում է։ Այն գլխավորում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը
Քննիչ հանձնաժողովի նպատակը պարզելն է՝ ինչու է Ապրիլյանին հայկական կողմը հարձակման հրամանն ուշացրել
Ասում են, թե Ապրիլյան պատերազմի խնդիրները վերհանելուն ուղղված ԱԺ քննիչ հանձնաժողովի բուն նպատակը «պարզելն» է՝ ինչու է հայկական կողմից հարձակում սկսելու հրամանն ուշացել: Այս մասին գրում է «Իրատես» օրաթերթը։ «Սլաքները դեպ Սերժ Սարգսյա՞նն եք ուղղում, ցանկանում եք «մի գործ» էլ նրա վրա՞ կարել, որպեսզի Ամուլսարի և մնացյալ խնդիրների հետ կապված աղմուկը խլացնեք, Փաշինյանի զրոյացվող իմիջը…
Շուշիում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները
Խաչվերաց տոնին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցում մկրտվեցին Ապրիլյան պատերազմում անմահացած հերոսների քույրերը, եղբայրները, ինչպես նաև հերոսների անունները կրող հարազատները: Մկրտվողների կնքահայրերը ապրիլյան պատերազմի մասնակիցներն էին` զոհված հերոսների մարտական ընկերները: Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, «Gyumri.HighCLASS» հիմնադրամի նախագահ Ռուբեն Մխիթարյանն ու ընկերները օգնեցին այն գործի վերածել: «Ես ու ընկերներս ուղղակի մեկ…
Ապրիլյան պատերազմի մասնակիցները «հարցաքննության» կհրավիրվեն
2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։ Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։ Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում…
Լևոն Մնացականյանը կարծում է, որ ինքը կհրավիրվի ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողով
Արցախի Հանրապետության Ոստիկանության պետ Լևոն Մնացականյանը այսօր կարծիք է հայտնել, որ ինքը կհրավիրվի ապրիլյան դեպքերը քննող ԱԺ հանձնաժողով: Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց, որն ինքն ուրախությամբ կներկայանա: «Դեռևս չեն հրավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ: Ոչ մի անհանգստանալու տեղիք չկա, հարց չկա, չեմ կարծում` ինչ-որ արտառոց դեպք է տեղի ունեցել»,-հայտնեց նա: Հիշեցնենք,…
Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկը կմեկնի Գերմանիա՝ համալիր հետազոտության
ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը մի քանի օրից կմեկնի Գերմանիա, որտեղ կանցնի համալիր հետազոտություն նյարդաբանական լավագույն կլինիկաներից մեկում։ Հայկի առողջական վիճակի և բուժման վերաբերյալ ամբողջական եզրակացությունից հետո կառավարությունը անմիջապես կքննարկի Հայկի հետագա բուժման հարցը»: https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2645421612238948
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գեղամ Մկրտչյանի ծննդյան օրն է. նա կդառնար 33 տարեկան: Գեղամ Մկրտչյանը ծնվել է 1986թ.-ին, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Պարտադիր զինվորական ծառայությունից որոշ ժամանակ հետո անցել է պայմանագրային ծառայության Թալիշի N զորամասում՝ հատուկ նշանակության ստորաբաժանումում։ 2016թվ.ապրիլին 2-ի գիշերը հակառակորդը ձեռնարկել էր լայնամասշտաբ ռազմական գործություններ արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով` օգտագործելով ծանր զինտեխնիկա, օդուժ,…
Աննա Հակոբյանը մասնակցել է Ապրիլյան պատերազմում զոհվածներին նվիրված հուշակոթողի բացմանը
Օգոստոսի 12-ին Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Սաշա Գալստյանի ծննդյան օրը, Մեծամորում տեղի է ունեցել Սաշային և քառօրյայի մյուս զոհերին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Սաշա Գալստյանի տան բակում հանդիսավոր արարողությանը նրա ծնողների կողքին էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ…
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է. նա կդառնար 23 տարեկան: Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ.-ին, Արմավիր քաղաքում՝ Սոֆի և Վաչագան Գալստյանների ընտանիքում։ 2003 թ.-ին սովորել է Մեծամոր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2004 թ.-ին տեղափոխվել է նույն քաղաքի Նարեկացու անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը, որն ավարտել է 2012 թ.-ին։ Նույն…
Մեծամորում բացվեց հուշարձան՝ նվիրված Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին
Օգոստոսի 12-ին Մեծամորում բացվեց Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշարձան: Հուշարձանի հեղինակը Արթուր Բաղդասարյանն է: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հուշարձանը նախագծվել է՝ հաշվի առնելով հավիտենության խորհուրդը, հայրենասիրության ու նվիրման գաղափարը: «Սաշայի ծնողի ու մեր կողմից նախաձեռնվեց ստեղծել մի հուշարձան, որը կմիավորի մեր ժողովրդին ու մեր հերոսներին: Սա միասնականության նպատակ է հետապնդում, որ այս…
Սարգիս Ստեփանյանը՝ բազկամարտի աշխարհի չեմպիոն
Լեհաստանում տեղի ունեցած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի գավաթի առաջնությունից արդեն աշխարհի չեմպիոն, մայոր Սարգիս Ստեփանյանը վերադարձել է երկու ոսկե և մեկ արծաթե մեդալով։ Նշենք, որ Սարգիսը 2014 թվականի օգոստսին ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զինակից ընկերոջը փրկելիս վիրավորվել է՝ կորցնելով աջ ձեռքն ու ոտքերը։ «Հաշմանդամություն ունեցող մարդ լինես, թե չլինես, ամենակարևորը ցանկությունն ա, ձգտումն…
Բարձրյալն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունդ մոմի հետ խառնի ու շաղ տուր գերեզմանաքարերին. նոր մանրամասներ
«Երեկ հայտնի դարձավ, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանները, շիրմաքարերի վրա սև ներկ հիշեցնող նյութ էր լցված։ Armlur.am-ին կատարված սրբապղծությունից մանրամասներ էին հայտնի դարձել, ապա պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրել նաև ոստիկանությունը։ Մասնավորապես՝ «Եռաբլուրի» պղծման գործով հայտնաբերել էին Գրետա Մնացականյանին, որը բացատրել էր, թե վերևից (Բարձրյալը) իրեն ասել է՝ ձեռքերդ կտրի, արյունը…
Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուրում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերը պղծելու դեպքով. ՊՆ խոսնակ
ՀՀ Ռազմական ոստիկանությունը զբաղվում է Եռաբլուր զինվորական պանթեոնում Ապրիլյան պատերազմի զոհերի շիրմաքարերի հետ կապված դեպքով։ Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Ապրիլյանի պատերազմի հերոսների շիրմաքարերը պղծելու փաստին: ՀՀ ոստիկանությունից էլ հայտնել են, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարեն և պարզեն…
Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները՝ խնդրի առջև են կանգնել. Ժողովուրդ
««Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի լուծարման գործընթացը խնդիրներ է առաջացրել 2016 թ. Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների համար, քանի որ նրանց ուսման վարձի 20 տոկոսը հիմնադրամն էր վճարում: «Ժողովուրդ» օրաթերթին են դիմել մի քանի ուսանողներ, որոնց պատմելով` հիմնադրամը 2018-19 ուսումնական տարվա իրենց վարձի խոստացած 20 տոկոսը չի փոխհատուցել, և պատճառաբանել են, որ գտնվում են լուծարման գործընթացում: «Ժողովուրդ» օրաթերթին…














