fbpx
Երևան
14:50 18/12/2019

Դավիթ Խաժակյանը պետք է մնա ավագանու կազմում․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է․

«Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երևանի ավագանու կազմում, ինչու՞։

Աքսիոմա թիվ 1

Առանց ընդդիմության, թեկուզ մեկ հոգով ներկայացված, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնությսն իշխանության նկատմամբ։

Դ.Խաժակյանը ներկայացնում է կոնկրետ փաստեր, որոնք վերաբերվում են քաղաքապետի և քաղաքապետարսնի գործունեությանը, և որոնց հիման վրա բարձրացնում է հարցեր, որոնց պետք է պատասխանի քաղաքապետը։

Չլինեն հարցեր, հատկապես անհարմար հարցեր, չենք կարող ակնկալել նաև պատասխաններ։

Աքսիոմա թիվ 2

Եթե չլինի ընդդիմություն, թեկուզ մեկ հոգանոց, չի կարող լինել վերահսկողություն մեծամասնության իշխանության նկատմամբ։

Աքսիոմա թիվ 3

Ընդդիմությունը մեծամասնության համար դուր գալու համար չի եղել, չի լինի և չի կարող լինել։

Աքսիոմա թիվ 4

Առանց ընդդիմության չի կարող լինել որևէ երաշխիք հաշվետու և թափանցիկ կառավարման։

Աքսիոմա թիվ 5

Առանց ընդդիմության ցանկացած իշխանություն դառնում է ավտորիտար և բռնապետական, որն արդեն մերժվել է մեկ ու կես տարի առաջ թավշյա հեղափոխությամբ։

Աքսիոմա թիվ 6

Եթե դուր չի գալիս ընդդիմությունը, ապա չի կարող դուր գալ իշխանությունը։

Աքսիոմա թիվ 7

Եթե դուր չի գալիս թվարկած որևէ Աքսիոմա, ապա նայիր թիվ 1֊ից մինչև թիվ 6֊րդ Աքսիոմաները»։

Դավիթ Խաժակյանը պետք է մնա Երևանի ավագանու կազմում, ինչու՞։Աքսիոմա թիվ 1 Առանց ընդդիմության, թեկուզ մեկ հոգով…

Gepostet von Artur Sakunts am Dienstag, 17. Dezember 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ