Արցախի Հանրապետություն
Խնդիրը Բերձորի միջանցքի փակ լինելն է. Ի՞նչ նպատակներ է սահմանել Բացումը
Խնդիրը Բերձորի միջանցքի փակ լինելն է: Սա հիմնապատճառ չէ, այլ հետևանք է, որը շատ լավ գիտակցում ենք: Բացում քաղաքացիական նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հրապարակում է արել ՝ ներկայացնելով խնդիրը, նպատակներն ու պայքարի ձևերը, որ որդեգրել է Բացում նախաձեռնությունը։ «Հիմնապատճառը մեր մտածողության մեջ արատավոր երևույթներն են, բայց մտածողության վրա ազդելու և փոփոխելու համար մենք պետք է…
Միջազգային հանրությանը կոչ ենք անում միջոցներ ձեռնարկել ԼՂ-ում հումանիտար աղետի ծավալումը կանխելու համար. ԱԺ հայտարարության նախագիծ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրեց «Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը: «2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը: Հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի, ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում ԼՂ-ին զրկել արտաքին…
Արցախում խաչերթ է կազմակերպվել՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի զոհերի
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 27-ին մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի Ազատամարտիկների անվան պուրակ, որտեղ ծաղիկներ է խոնարհել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին տեղադրված հուշատախտակի մոտ։ Այնուհետև երկրի ղեկավարը հոգևոր դասի առաջնորդությամբ Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի, գործադիր և օրենսդիր մարմինների պատասխանատուների հետ մասնակցել է օրվա խորհրդով կազմակերպված խաչերթին։ Նախագահ Հարությունյանը Ստեփանակերտի…
ՇՏԱՊ ՀԱՎԱՔ ՌԴ դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն Արցախի
Օգոստոսի 16-ին ժամը 13։00-14։00-ն ՌԴ դեսպանատան առաջ տեղի է ունենալու հավաք՝ ի աջակցություն Արցախի։ Հաշվի առնելով 2020 թվականի Արցախյան 2-րդ պատերազմով պարտադրված նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, որոնք հայտարարության հաջորդ իսկ պահից բազմաթիվ անգամներ անմարդկայնորեն խախտել է Ադրբեջանի Հանրապետությունը, և որոնք արձանագրվել են Լեռնային Ղարաբաղ Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, միջազգային կառույցների, ընդհուպ, որոշ խախտումներ նաև արձանագրվել են…
Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ապրիլի 23-24-ն անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ կատարվել է լրացում 2022 թվականի մարտի 26-ի «Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակումների մասին» հրամանագրում: Ըստ հրամանագրի՝ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը չի տարածվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 2022 թվականի ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վրա:
Արցախի էներգամատակարարումը ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-14:00-ը, կդադարեցվի
«Արցախէներգո» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 110 կՎ «Շինուհայր» օդային գծում ընթացիկ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 22-ին՝ ժամը 10:00-14:00-ն, կդադարեցվի Արցախի Հանրապետության էներգամատակարարումը: «Հայցում ենք ներողամտություն և վստահեցնում, որ աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Արցախի ԱԺ-ը արտահերթ նիստ է հրավիրվել
Ապրիլի 14-ին՝ժամը 11։00-ին, ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային…
Արշակ Կարապետյանը աշխատանքային այցով մեկնել էր Արցախ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նոյեմբերի 6-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Արցախի Հանրապետություն: «Պաշտպանության բանակի հրամանատարի ուղեկցությամբ, Արշակ Կարապետյանն այցելել է մարտական հենակետեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին, ծանոթացել դիրքերի ամրաշինական, ինչպես նաև հերթապահության կրման սոցիալ-կենցաղային պայմաններին։ Պաշտպանության բանակի զորամասերից մեկում,…
Հայտնի է Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից զոհված քաղաքացու անունը
Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ: «Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.): Ուղիղ…
Հարությունյանը ծանոթացել է պատերազմի հետևանքով վնասված Ստեփանակերտի դպրոցի վերականգնման աշխատանքներին
Սեպտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Ստեփանակերտի Ավետիք Իսահակյանի անվան համար 10 հիմնական դպրոց և տեղում ծանոթացել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ հրթիռակոծության հետևանքով վնասված շենքի վերականգնման աշխատանքներին։ «Երկրի ղեկավարն իր դժգոհությունն է հայտնել աշխատանքների դանդաղ ընթացքի կապակցությամբ՝…
Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին
Սեպտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդարություն է տարածել, որում հայտնել է, որ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։ «Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։ Դավթյանը ՌԴ-ում…
Հարավային Օսիայի նախագահի շնորհավորանքը Արցախի նախագահին
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է ստացել Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովից: «Հարավային Օսիայի ժողովրդի և անձամբ իմ անունից Արցախի Հանրապետության 30-ամյակի կապակցությամբ հղում եմ Ձեզ և բոլոր արցախցիներին ամենաջերմ ողջույններ ու անկեղծ շնորհավորանքներ: 30 տարի առաջ հնագույն Արցախի հերոսական ժողովուրդը հռչակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ իրագործելով ինքնորոշման իր…
Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի․ Ազատ դեմոկրատներ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սեպտեմբերի 2-ին Facebook-ի իր պաշտոնական էջի միջոցով շնորհավորական ուղերձ է հղել՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է․ Փաշինյանի ուղերձը Ուղիղ 30 տարի առաջ ծնվեց Արցախի Հանրապետությունը «Սիրելի’ արցախցիներ, սիրելի’ հայրենակիցներ, Շնորհավորում ենք բոլորիս Արցախի Հանրապետության Անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք, անսասան հավատ ու միասնություն, անպարտելի…
Ուղիղ 30 տարի առաջ ծնվեց Արցախի Հանրապետությունը
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում ընդունվեց հռչակագիր՝ Արցախի Հանրապետության հռչակման մասին։ 4 կետից բաղկացած հռչակագրով՝ Արցախը դուրս էր գալիս ԽՍՀՄ կազմից՝ հռչակվելով անկախ, ու ձևավորվում էին պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմիններ։ Հանրապետության հռչակման գործընթացը հասավ իր ավարտին նույն թվականի դեկտեմբերի 10-ին, երբ…
Արցախի Մաճկալաշեն համայնքում թռչնաբուծարան կկառուցվի. ծրագիրը մեկնարկել է
Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 17-ին ընդունել է «Նավասարդ ԱԳՐՈ» ՍՊԸ հիմնադիր Գարիկ Նավասարդյանին և գործադիր տնօրեն Արմինե Մելքումյանին։ «Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը և էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանը, քննարկվել են Մարտունու շրջանի…