բանակ
Թուրքիայում Էրդողանի անձնական SADAT բանակին քաղաքական բռնաճնշումների մեջ են մեղադրել
Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության (ԱՀԿ) անդամները սպառնալիքներ են ստանում թուրքական մասնավոր ռազմական SADAT ընկերության ներկայացուցիչներից։ Հաղորդվում է, որ թուրքական TV100 հեռուստաալիքով ԱՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հարցազրույցը հանկարծ ընդհատվել է SADAT-ի գովազդի հեռարձակմամբ, որը կոչվում է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական բանակ։ Քըլըչդարօղլուն սա հերթական սպառնալիք է համարել իշխող կուսակցության կողմից, որից հետո 2022 թվականի…
ԱՄՆ-ի բանակի հետևակային վաշտը ժամանել է Էստոնիա
Էստոնիա Է ժամանել ԱՄՆ-ի բանակի հետևակային վաշտը, որը ծառայելու էստոնական 2-րդ հետևակային բրիգադի կազմում, հաղորդել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։ «ԱՄՆ-ի բանակի վաշտի հետ միասին ժամանել է գումարտակի հրամանատարական կետը, որը մեզ թույլ է տալիս բրիգադին ինտեգրել նոր մանևրային ստորաբաժանում: Դրա շնորհիվ մենք կկարողանանք ոչ միայն համատեղ վարժանքներ անցկացնել, այլև մեծացնել միավորման…
Մեր բանակին, բացի «Կլուբնիկ» պրոեկտից, անհրաժեշտ են նաև գրագետ ձևակերպված տեխնոլոգիական պրոեկտներ․ Մարտիրոսյան
Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում խոսել է տեխնոլոգիական զարգացումից ու Հայաստանի անելիքներից այդ հարցում։ ՄԱԿ-ը որոշեց Zangi-ն տարածել ամբողջ աշխարհում․ հավելվածի հիմնադիր Kawasaki-ն ներկայացրել է բեռնափոխադրումների ամբողջական ռոբոտացված համակարգը (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Նախանձով նայում եմ Թուրքիայի տեխնոլոգիական աշխարհին։ Էլեկտրոմոբիլ են թողարկում, արտադրում են 2-րդ սերնդի թևավոր հրթիռներ, վերջի սերնդի ռադիո-էլեկտրոնային համակարգեր, ու շատ այլ բաներ։…
Մարտավարական պարապմունք բանակում
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողների հետ անցկացվել է մարտավարական պարապմունք: Դրա նպատակն է եղել Անձնակազմի գործողությունների ներդաշնակման և մարտի վարման գործնական կարողությունների զարգացումը։ Պարապմունքն անցկացվել է «Հրաձգային վաշտի հարձակումը լեռնային պայմաններում» թեմայով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտական հերթապահության հերթափոխ բանակում
4-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ: Ստորաբաժանումների հրամանատարական կազմը մանրակրկիտ ստուգել է հերթափոխում ընդգրկված անձնակազմի պատրաստության աստիճանը, առաջադրված մարտական խնդիրների իմացությունը, հրահանգավորել զինծառայողներին մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր նշանակետերը
1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային զորամասերից մեկն ամբողջ կազմով մասնակցել է կրակի կառավարման վարժանքների: «Զորամիավորման հրետանային խմբավորման գործողությունները հարձակողական մարտի ընթացքում» թեմայով անցկացված վարժանքի ընթացքում հրետանային դիվիզիոնների համազարկերով ոչնչացվել են պայմանական հակառակորդի առաջնագծի պաշտպանական հենակետերն ու պաշտպանության խորքում հետախուզված նշանակետերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Երիտասարդ սպաների հավաքներ բանակում
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են երիտասարդ սպաների հավաքներ: Հավաքների շրջանակում կազմակերպվել են նաև ինժեներական պատրաստության պարապմունքներ: Երիտասարդ սպաներին ցուցադրվել են ականազերծման աշխատանքների ժամանակ անձնակազմի գործողությունները և տարբեր տեսակի ականների տեղադրման ձևերն ու առանձնահատկությունները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Հավաք-խորհրդակցություն՝ 3-րդ զորամիավորումում
3-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի հրամանատարների սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական սպաների հավաք-խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զորամիավորման զորամասերում իրավակարգի ամրապնդման և խնդրահարույց հարցերի լուծման ուղիները, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Մարտավարական զորավարժություն բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող հրետանային ստորաբաժանումները ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացրել են մարտավարական զորավարժություն: Զորավարժության ընթացքում հրետանավորները մարտական հրաձգությամբ ճնշել և ոչնչացրել են պայմանական հակառակորդի կրակային միջոցներն ու թիրախները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Անցկացվել են կապավորների վարժանքներ
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կապավորների եռօրյա վարժանքներ: Ստուգվել են կապավոր զինծառայողների պատրաստվածությունն ու մասնագիտական հմտությունները, բացազատվել են կապի շարժական հանգույցներ, սահմանված ժամկետներում իրականացվել վարժանքների ծրագրով նախատեսված այլ գործողություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
Կրակային պատրաստության պարապմունքներ բանակում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Տարբեր զինատեսակների կիրառմամբ մարտական կրակի վարման ժամանակ զինծառայողների գործնական հմտությունները և ունակությունները զարգացնելու նպատակով հոկտեմբերի 16-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
1-ին զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
1-ին զորամիավորումում ամփոփվել են 2019 թվականի 3-րդ եռամսյակում կատարված աշխատանքների արդյունքները: Զորամիավորման հրամանատարի տեղակալները, զորամասերի հրամանատարներն ու ծառայությունների պետերը զեկուցել են առաջադրված խնդիրների և պլանավորված միջոցառումների կատարման վերաբերյալ: Զորամիավորման հրամանատարը ցուցումներ է տվել հետագա միջոցառումների պատշաճ իրականացման ուղղությամբ և խրախուսել եռամսյակի ընթացքում առավել աչքի ընկած զինծառայողներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։