բուժում
Ֆուտբոլի լեգենդ Քևին Քիգանը քաղցկեղ է ախտորոշվել
Անգլիայի հավաքականի նախկին ավագ և մարզիչ Քևին Քիգանը, 74 տարեկան, քաղցկեղ է ախտորոշվել որովայնի ախտանիշներով հոսպիտալացվելուց հետո։ Նրա ընտանիքը գաղտնիություն է խնդրել բուժման ընթացքում, ինչը հանգեցրել է ֆուտբոլային աշխարհից աջակցության լայն արտահայտությունների։
Ուեյն Լայնեքերի դժվարագույն տարին՝ Իբիցայի արքայից մինչև ծանր հիվանդության դեմ պայքար
Իբիցայի գիշերային կյանքի խորհրդանիշ Ուեյն Լայնեքերը վերջին տարին անց է կացրել ծանր փորձություններով՝ հրաժեշտ տալով իր նշանավոր O Beach ակումբին, հաղթահարելով կախվածությունը և պայքարելով կյանքին սպառնացող թոքաբորբի դեմ։ Նրա պատմությունը բացահայտում է փայլի ու շքեղության ետևում թաքնված իրականությունը։
Ընտանեկան պատմություններ․ Հույսի, դիմացկունության և տոնի ուղիները
Այս հոդվածում ներկայացված են ընտանիքների վերափոխման և ամրապնդման պատմություններ՝ տարբեր երկրներում։ Չիլիի ընտանիքի դժվարությունների հաղթահարումը, Նյու Յորքի ուսանող-ծնողների համայնքային աջակցությունը և Օկլահոմա Սիթիում ընտանեկան տոնական նոր ավանդույթների ձևավորումը ընդգծում են, որ ընտանիքը կարող է լինել ինչպես հույսի, այնպես էլ համախմբման աղբյուր։
Արհեստական բանականությունը օգնել է բացահայտել Ալցհայմերի հիվանդության պատճառը և բուժման թեկնածուին
Կալիֆորնիայի համալսարանի Սան Դիեգոյի հետազոտողները ԱԲ-ն օգտագործել են Ալցհայմերի պատճառական գենը և պոտենցիալ բուժում հայտնաբերելու համար։
Թեդի Մելենկեմփը հայտնում է՝ իր մելանոման 4-րդ փուլում է
Թեդի Մելենկեմփը կիսվել է մելանոմայի 4-րդ փուլի ախտորոշման մասին՝ պատմելով հիվանդության տարածման և բուժման ընթացքի մասին։
Հայաստանում 4800 մարդ ապրում է ՄԻԱՎ-ով․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարևորությունը
Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Առաջնորդվենք իրավունքներով․ իմ առողջությունն իմ իրավունքն է» կարգախոսով։ Այս օրը միավորում է աշխարհին՝ աջակցելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հարգելու հիվանդությունից մահացածների հիշատակը։ 1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որոնցից 70%-ը արական և 30%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների…
Ո՞ր սովորություններն են քայքայում երիկամները
Առողջության անբավարար վերահսկողությունը, աղի և ցավազրկողների չարաշահումը կարող են հանգեցնել երիկամների լուրջ խնդիրների, Москва 24-ին ասել է բժիշկ-թերապեւտ Տատյանա Ռոմանենկոն։ «Առաջին սովորությունը անհոգ վերաբերմունքն է սեփական առողջությանը։ Չբուժված ատամները, սխալ վարքը նշիկաբորբի ժամանակ. օրինակ՝ ստրեպտակոկը կարող է հանգեցնել երիկամներում բարդությունների, ինչ-որ բորբոքային պրոցեսի առաջացման։ Մասնագետի խոսքով՝ չբուժված ատամները նույնպես նպաստում են վարակի տարածմանը։ Դա կարող…
ԲԿ-ներում բուժումը շարունակում է Սուրմալուում պայթյունից տուժած 3 քաղաքացի. ԱԻՆ
Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 63 քաղաքացի, որոնցից 3-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մնացածը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Այդ մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Անհետ կորած համարվող քաղաքացու որոնումները շարունակվում են նույն ինտենսիվությամբ: Որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են 1 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են քաղաքապետարանի 1 ջրատար, ինչպես նաև 2 տրակտոր, 2 ինքնաթափ, 2 ավտոկռունկ։
Երևան քաղաքի ԲԿ-ներ դիմած 62 քաղաքացուց 7-ը շարունակում է բուժում ստանալ. ԱԻՆ
Օգոստոսի 17-ի ժամը 00:50-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 ք.մ)։ Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի (Միսակ…
Պոգբան վնասվածքից կվերականգնվի Դուբայում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի կարողանա մինչև այս տարվա վերջ խաղադաշտ դուրս գալ։ Նա ազդրի վնասվածք է ստացել ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ Պոգբան վնասվածքից վերականգնվելու համար մարզչի ու ֆիզիոթերապևտի հսկողությամբ բուժման շրջան կանցնի Արաբական Միացյալ Էմիրություններում, ավելի կոնկրետ՝ Դուբայում։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը չի կարողանա դաշտ դուրս գալ…
Կոուտինյոյին կրկին վիրահատել են
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոյի ձախ ծնկի մենիսկը կրկին վիրահատել են։ Այս մասին տեղեկանում ենք «Բարսայի» պաշտոնական կայքից։ Ավելի վաղ բրազիլացին այս նույն վիրահատությանն էր ենթարկվել և տեղեկություններ էին շրջանառվում, որ նա շարք է վերադառանալու ապրիլին։ Սակայն այս վիրահատության հետևանքով ևս մի քանի ամիս Կոուտինյոն կբուժվի։
Խուսափեք հակաբիոտիկների չարաշահումից
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համաձայն` հակաբիոտիկներն արդյունավետ չեն COVID-19-ի բուժման համար, քանի որ այս հիվանդությունը պայմանավորված է վիրուսով: Հակաբիոտիկները կարելի է նշանակել միայն ծանր ախտանիշներով հիվանդներին բակտերիալ թոքաբորբը բուժելու նպատակով, գրում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հակաբիոտիկները մանրէային վարակների բուժման համար օգտագործվող դեղեր են և որևէ կերպ չեն ազդում վիրուսային վարակների վրա: Հետազոտությունների արդյունքում (ԱՀԿ) պարզվել…
Զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և ՀՀ տեղափոխելու պատրվակով տղամարդը գումար է հափշտակել
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու պատրվակով խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի 41-ամյա բնակիչը, 2020թ. նոյեմբերին ծանոթանալով Հրազդան քաղաքի բնակչուհու հետ, իմանալով, որ վերջինիս…
Խնդրում ենք զերծ մնալ կեղծ դրամահավաքներից. Այրվածքաբանության ազգային կենտրոն
Այրվածքաբանության ազգային կենտրոնը Facebook-ի իր էջում տեղեկացնում է. «Համացանցում ակտիվ տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում հետագա վերականգնողական բուժումը իրականացվում է բացառապես անվճար` պետական պատվերի շրջանակներում:…
ԱՆ-ն ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանից դուրս զինծառայողների բուժման կարգը, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է Կառավարության N 410-Ն որոշման համաձայն։ Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարություն է ներկայացնում` 1) զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի…















