գաղտնալսում
Արքայազն Հարրին և երգիչ Էլթոն Ջոնը դատի են տվել բրիտանական Associated Newspapers հրատարակչությանը, որը թողարկում է Daily Mail թերթը՝ անձնական կյանք ներխուժելու համար։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Հայցեր են ներկայացրել նաև դերասանուհիներ Էլիզաբեթ Հերլին և Սադի Ֆրոստը, ինչպես նաև ակտիվիստ բարոնուհի Դորին Լոուրենսը։ Hamlins իրավաբանական ընկերությունը ներկայացնում է Հարրի և Ֆրոսթի շահերը: Հայտարարության մեջ…
Գոռ Առաքելյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Երբ երկրի ուժային կառույցների ղեկավարներին գաղտնալսում են ու մինչև հիմա չի հստակեցվել, թե ում կողմից և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրել, երբ, դատաիրավական համակարգը գտնվում է այնպիսի վիճակում, որ ժողովրդի մեծամասնության կողմից վաղուց ի վեր հանցագործ ճանաչվածները ազատ ման են գալիս մեծ հաշվով, իսկ հարկ եղած…
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ՝ հունվարի 30-ին, հարցաքննության համար հրավիրվել է։ հարցաքննության։ Այս լուրը հաստատել է ՔԿ տեղակատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ երկու գործով․ մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը։ Մյուս գործը…
ԱԱԾ նախկին տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսման գործով հարցաքննվել են Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Այս մասին հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նրա խոսքով՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հարցաքննվել են ոչ թե այսօր, այլ՝ ավելի վաղ։ Այսօր, հիշեցնենք, այս գործով հարցաքննվել է նաև ՀՀ վարչապետ…
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև՝ ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ…
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Նախագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը և Սիփան Փաշինյանը։ Օրինագիծը ընդունվեց միաձայն։ Ըստ նածագծի՝ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են հեռախոսային խոսակցությունների վերահսկում իրականացնելու համար: Զեկուցողի տեղեկացմամբ՝…
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ ջան։ Եվս մեկ անգամ գաղտնալսման օրենքի մասին։ Խնդրում եմ, կարդացե՛ք սա, և հետո միայն մեզ մեղադրե՛ք տոտալիտար բռնապետություն հաստատելու մեջ։ Ուրեմն, ոստիկանությունը այս օրենքից առաջ էլ իրավունք ուներ գաղտնալսելու, բնականաբար միայն դատարանի որոշմամբ։ Այս առումով որևէ բան չի փոխվում։ Փոխվում…
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սա ի՞նչ տոտալ վերահսկողություն է քաղաքացիների անձնական կյանքի վրա: Շնչելու հնարավորություն չի՞ մնալու: Ես չեմ ուզում և չեմ թույլ տա, որ ոստիկանությունը իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսի: Քանի որ օրենքն ընդունելու դեպքում ես չեմ կարող թույլ չտալ իմ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, ինձ կմնա երկու բան 1. Կամ հեռախոս…
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի գաղտնալսման վերաբերյալ գործին: Նրա խոսքով՝ միշտ բոլոր գործերով կատարվել է օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն՝ անկախ նրանից, թե որևէ մեկը պաշտոնավարում է, թե ոչ: Լրագրողները Հայկ Գրիգորյանին հիշեցրին, որ նախկինում նա ասել է,…
Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի միջև հեռախոսային խոսակցության հրապարակման դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ «Գործով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա»,-հայտնել է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի սեպտեմբերի 11-ին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ…
Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են: Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների և վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից…
Apple կորպորացիան աշխատակիցների է վարձակալում, որոնք գաղտնալսում են օգտատերերի անձնական խոսակցությունները: Այս մասին հաղորդում է El Pais-ը: Համաձայն պարբերականի տեղեկությունների՝ ընկերությունը Իսպանիայում աշխատակիցներ ունի, որոնք գաղտալսում են տարբեր լեզուներով ձայնագրությունները՝ ներառյալ ֆրանսերեն և գերմաներեն: Աղբյուրների փոխանցմամբ՝ դա արվում է Siri ձայնային օգնականի ծրագրային ապահովման միջոցով: Այնուամենայնիվ, պարբերականի տվյալներով, վերլծուվում են ոչ միայն Siri-ի տվյալները, այլև…
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ապրիլի 5-ին լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի՝ կառավարության վերջին նիստում հնչեցրած հանձնարարականի վերաբերյալ: Վանեցյանին հիշեցրին՝ նա վարչապետից ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարի հանձնարարական ստացավ, ապա հիշեցրին, որ մինչ օրս ԱԱԾ-ն Վանեցյանին գաղտնալսողին չի կարողացել հայտնաբերել: «Հարցի սկիզբը լավ տվեցիք, հետո փչացրեցիք»,- արձագանքեց Վանեցյանը՝ նշելով, որ արդեն ասել է՝ այդ հարցին…
Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը ստեղծել է նոր հեռախոս, որը հնարավոր չէ ծրագրային տեսանկյունից կոտրել կամ գաղտնալսել: Այդ հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների ու պետական աշխատողների համար: Այս մասին հայտարարել են «Ռոստեխի» մամուլի կենտրոնում: Անհատների այն չի վաճառվելու: Ընկերությունները կարող են դիմել հեռախոսի պատվերի համար՝ սկսած մեկ հատից, և հենց պատվիրվող…
Apple ընկերությունը ներողություն է խնդրում FaceTime ծրագրի վիդեոչաթ ծառայության գաղտնալսող սարքի համար, որը հնարավորություն է տալիս իր օգտատերերին գաղտնալսել մարդկանց խոսակցությունը նույնիսկ այն դեպքում, երբ դեռ չեն պատասխանել զանգին, կամ մերժել են այն: iPhone պատրաստողը նշեց, որ այդ թերությունն արդեն շտկվել է և հաջորդ շաբաթ iOS-ի օգտատերերը կկարողանան գործարկել թարմեցված տարբերակը: «Մենք իսկապես ցավում ենք…