դեսպանատուն
ՏՄՊՊՀ-ն հետամուտ կլինի տեղի ունեցածին․ Թունյանը հայկական ծիրանի հետ կապված խնդրի մասին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշել է, որ ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ «Սակայն սա չպետք է անհետևանք մնա։ Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի…
Ադրբեջանական համայնքները սադրել են լեհահայերի ինքնաբուխ հավաքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 16-ին, ժամը՝ 14.00-ին Վարշավայում Ադրբեջանի դեսպանության առջև տեղի է ունեցել լեհահայերի ինքնաբուխ հավաք: Հավաքի նպատակն էր եղել զայրույթն արտահայտելը և Ադրբեջանի սադրիչ գործողությունների մասին միջազգային հանրությանը իրազեկելը։ Չնայած այն հանգամանքին, որ ինքնաբուխ հավաքը կրել է խաղաղ բնույթ, այնուամենայնիվ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, սովորության համաձայն, մի քանի անգամ ապարդյուն սադրանքի փորձ են կատարել՝ փորձելով խլել…
Ուկրաինա՛, մի՛ սադրիր. Ցույց ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան շենքի առաջ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր` հուլիսի 15-ին, Հայ հեղափոխական դաշնակցության Երիտասարդական միության անդամները հավաք են կազմակերպել Հայաստանում Ուկրաինայի դեսպանության շենքի մոտ: Նրանք բացականչում էին` «Ուկրաինա՛, մի՛ սադրիր», «Ուկրաինա՛, մի՛ աջակցիր ագրեսոր Ադրբեջանին», «Չաջակցե՛լ ագրեսորին»: Երիտասարդական միության անդամ Գոռ Սարգսյանը նշեց, որ Ուկրաինան տարածել է հայտարարություն, որով տարածաշրջանում կոնֆլիկտներ է սրում: «Ուկրաինայի տարած հայտարարությունը ջուր է լցնում մարդասպան Ադրբեջանի ջրաղացին,…
Իրաքում հրթիռակոծել են ԱՄՆ դեսպանատունը
Բաղդադի «կանաչ գոտու» տարածքում գտնվող ԱՄՆ դեսպանատունը հրթիռակոծվել է: Հայտնի է, որ դա տեղի է ունեցել Patriot զենիթահրթիռային համակարգերի փորձարկումից մի քանի ժամ անց, որի փորձարկումը դժգոհություններ էր առաջացրել Իրաքում: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ տեղյակ է իրավիճակից: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը տեղի ունեցածը սպառնալիք է համարում: Այս մասին հայտնում է Lenta.ru կայքը:
ԱՄՆ Անկախության տոնը այս տարի նշում ենք վիրտուալ տիրույթում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ «Այս տարի ԱՄՆ Անկախության տոնը նշում ենք վիրտուալ տիրույթում։ Մեր տոնակատարությունը կսկսենք մեր երկու հզոր պետությունների օրհներգերի գեղեցիկ կատարումներով, ապա կներկայացնենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և մեր պատվավոր հյուր, ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղերձները։ ԱՄՆ օրհներգը կհնչի ամերիկացի ջազ վոկալիստ Մայքլ Մայոյի…
Հունիսի 20-ին տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը
ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ հունիսի 20-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 19-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն)…
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով։ «Շնորհավո՜ր տոնդ, եղբայրական Վրաստան»,- ասված է դեսպանության գրառման մեջ: https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1719320604877208
ՀՀ քաղաքացիների վեցերորդ խումբը ճանապարհվել է Հայաստան․ դեսպանություն
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբին ճանապարհեց Հայաստան: Մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել…
Հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և հրավիրել քաղաքացիների ուշադրությունը․ «Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։ Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։ Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։…
Ծովահենները առևանգել են երկու ռուսաստանի քաղաքացու Հասարակածային Գվինեայում
Հասարակածային Գվինեայի Լուբայի նավահանգստում ծովահենները առևանգել են Ռուսաստանի երկու քաղաքացիների Djibloho բեռնատար նավից, РИА Новости-ին հայտնել է Կամերունում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչը: Նա հստակեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել Մալաբո նավահանգստի մարինայում: Առևանգվածների անունները և հանգամանքները պարզվում են տեղական իրավապահ մարմինների կողմից: Ծովահենները առևանգել են նաև մի ռուսի, որը Գվինեայի ծոցում գտնվող Ռիո Միտոնգ նավի վրա…
Իտալիայից 5 ՀՀ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան
Իտալիայում Հայաստանի դեսպանատունը Facebook-ում գրառում է կատարել: Նրանք հայտնում են, որ Իտալիայից 5 ՀՀ քաղաքացիներ վերադարձել են Հայաստան: «ՀՀ պարետատան, Արտաքին գործերի նախարարության և Իտալիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով Իտալիայում գտնվող ևս հինգ ՀՀ քաղաքացի Վենետիկ-Երևան հատուկ թռիչքով այսօր վերադարձան Հայաստան: ՀՀ քաղաքացիները կգտնվեն կարանտինում»,-գրել է դեսպանատունը: https://www.facebook.com/HayastaniDespanutyun/posts/2855166097913187?__xts__[0]=68.ARDVOfLvA0LrcgLaT0Oqzxct0Jo99LyFWUfgKhIUMV1eotSgIf_1xK4XHn-A6naZtOVydYuWDo20a7j_WIwriNJFFZxjTqHU6JEElL4PB9-GNj-OSk0n22gOlZcyOEYz3MGbVdw6lM0qjmZ1kxROsxf6_zaNR5ekFuNl5Gw2Lq6V-dZ72shkHRMlkwQlVJ3akuQs6E3su2NVgv0I2z3uuffXBi2hktXrgOIQ1exNOy5Z-Fkz0mJF_hLo5-JjYNuVMbi-SzzeP68Gs-51CtVPQBkiMUdpPekui-_W-5o3JqdckD6QNUtWS1xGVwtD9mCF9BtNoxDK2juNnHuduQBLkA&__tn__=-R
Մայիսի 14-ին կիարականցվի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթը
Լիբանանում Հայաստանի դեսպանությունը Facebook-ում գրառում է կատարել: Դեսպանությունից հայտնում են, որ մայիսի 4-ին տեղի կունենա Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթը: «Հայտնում ենք, որ ս.թ. մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերության կողմից իրականացվելու է Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթ: Հաշվի առնելով նոր տիպի կորոնովարիսուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության ներդրված սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում…
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել զորակոչիկների վերաբերյալ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը տեղեկատվություն է հայտնել զինվորական ծառայության զորակոչի ենթակա և ՌԴ-ում գտնվող քաղաքացիների անելիքների մասին: «ՌԴ տարածքում գտնվող զորակոչիկների ուշադրությանը ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական…
Թուրքիայում բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի քաղաքացիները
Ստամբուլում Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել, քանի որ Ադրբեջանի հյուպատոսության կողմից աջակցություն չեն ստանում: Ապրիլի 15-ին քաղաքացիները եկել են գլխավոր հյուպատոսության շենքի մոտ: Նրանք բողոքում են, որ կարանտինային ռեժիմի պատճառով չեն կարողանում աշխատել, իսկ բնակարանների վարձերը չվճարելու պատճառով տերերը իրենց դուրս են հանում: Ադրբեջանի դեսպանատունը հայտարարել է, որ դիվանագիտական առաքելությունն աշխատում է…
Նոր տեղեկատվություն Մոսկվա-Երևան երրորդ չարթերային թռիչքի մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Facebook-ում հայտարարություն է տարածել Մոսկայից Երևան երրորդ չարթերային թռիչքի մասին: Դեսպանատունը մասնավորապես գրել է. ԿԱՐԵՎՈՐ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում…














